Ասում են՝ չգնաք, անտառ չմտնենք, գայլը մեզ կուտի, է անտառ չենք մտնում, գայլն է անտառից դուրս գալիս. Նիկոլ Փաշինյան
«Շատ դեպքերում իրավիճակներ կային, որ 2-3 տարի առաջ քննարկումների ընթացքում հիմնվել եմ պրոֆեսիոնալների արած եզրակացությունների վրա և հիմա պետք է խոստովանեմ, որ սխալ եմ արել»: Այս մասին կառավարության նիստում հայտնեց Փաշինյանը՝ խոսելով հանրային ծառայության ոլորտի խնդիրներից։
Նա հայտարարեց, որ պետք է հասկանալ, թե ինչքանով են մասնագետ այն անձինք, որոնք հայտարարում են, որ կառավարությունը ծրագրերի քննարկումներին իրենց՝ մասնագետների կարծիքը հաշվի չի առնում։
Հայտարարելով, որ այդ մասնագետների մեծ մասի պատկերացումներն ու գիտելիքները հնացած են՝ Փաշինյանը հայտարարեց. «Ամեն ինչը դիպլոմով չէ, ոչ էլ գիտական աստիճանով...
Երբ գնում ենք ուրիշ տեղեր ու տեսնում, թե այն նույն հարցի քննարկումն ինչի է բերել...»։
Փաշինյանի խոսքով՝ եկել է քաղաքական առաջնորդության ժամանակը։
«Աշխարհը կիլոմետրերով գնացել է, իրենք մեր փեշերից հետ են պահում, ասում են՝ չգնաք, անտառ չմտնենք, գայլը մեզ կուտի, է անտառ չենք մտնում, գայլն է անտառից դուրս գալիս ու մեզ ուտում»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։