«Մեր հիմնի մեջ կա թշնամի բառը, ի՞նչ է սա նշանակում»․ Փաշինյանը՝ ՀՀ օրհներգը փոխելու մասին
Փաշինյանը «Հանրային ռադիոյի» եթերում խոսել է ՀՀ ազգային օրհներգը փոխելու անհրաժեշտության մասին․
«Մեր հիմնը ամենակարևոր տեքստն է, որը մենք կարող ենք և պետք է ունենանք։ Մեր հիմնի մեջ կա թշնամի բառը։
Ի՞նչ է նշանակում, որ թշնամու ընկալումը մեր աշխարհընկալման կարևոր մասն է։ Ինչ անում, չենք անում, մեր թշնամին միշտ ներկա է»,- ասել է Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանում ձևավորվող գիտակցության 90 տոկոսը լրացնում են հայերը․ «Հայաստանը ազդում է ադրբեջանցիների ընկալումների վրա»։