Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան
Մենք պատրաստվում ենք պատերազմի․ որպեսզի այն տեղի չունենա, մենք միշտ պետք է պատրաստ լինենք․ Լուկաշենկոն՝ ՌԴ-ի և Բելառուսի պաշտպանության նախարարներին Կադրային ի՞նչ փոփոխություններ է արել Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ ՓաշինյանԱպօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ երեք անձ ձերբակալվել էԵղանակը Հայաստանում. սպասվում է անձրև, որոշ հատվածներում՝ կարկուտԻրանն այսօր սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Հորմուզի նեղուցում նավերի ուղղությամբ. խոցվել է 4 նավՍերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա և հետևել «Ծագող աստղեր» մրցաշարի ընթացքինՀԷՑ-ի բաժանորդ դառնալու հայտերի այս ահռելի աճը պայմանավորված է թե՛ տնտեսության աճով, և թե՛ ժամանակավոր կառավարման շրջանում նոր միացումների սակագների էական նվազեցմամբ. ՊետրոսյանԳծանշումներ են արվելու Դեմիրճյան փողոցում․ մեքենա չկայանելԱրմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Սյունիքի մարզերում գազաբենզալցակայանների աշխատանքներ են դադարեցվել
Արարատի մարզում 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա, կծել իր մատը
Պրահայում հանդիպել եմ Կարել Հավլիչեկի հետ․ ՊապիկյանԺաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքներինԵրևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան
Ճնշումների համակարգի «ճարտարապետը» փորձում է ներկայանալ որպես դրա դեմ պայքարի «գլխավոր հերոս»
Հոկտեմբերի 22-23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20։00-նԿարծում եմ՝ դա տեղի կունենա նոյեմբերին. Զելենսկին՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասինԿոտայքում հայտնաբերվել է համակարգչային հափշտակnւթյան, փողերի լվացման մեղադրանքներով հետախուզվող 35-ամյա տղամարդը (տեսանյութ)«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին ԵղնիկներումԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Իրանի դեմ հարվածները վերսկսելու ծրագիրըՍարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել ու շպրտել դրանք, որոնցից մեկն էլ մխրճվել է մեքենայի մեջ․ վիրավորը վարորդի 11-ամյա դուստրն է Այսօր Սբ. Խարիթյանների, Արտեմեա, Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օրն է Այսօրվանից կմեկնարկեն «ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքներըԴատախազը և քննիչը դեռևս հրապարակայնորեն չեն պարզաբանել, թե կոնկրետ ինչպես կարող են Քոչարյանները խոչընդոտել քննությանը, և ինչու է անհրաժեշտ նրանց պահել կալանքի տակ. հայտարարությունՏարրական օպերատիվության և տեղեկատվական ռիսկերի կառավարման մեխանիզմներ գոյություն չունեն. ԱբրահամյանՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիք՝ TRIPP-ի աշխատանքների մեկնարկն ու հետագա ընթացքը տեղում քննարկելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանի 5 վարչական շրջանում և 8 մարզումԴոլարի վաճառքի միջին գինը՝ 363.62 դրամ էՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Սառը ցնցուղ Փաշինյանի համար. «Հրապարակ»Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը շատ բնակավայրերում լույս չի լինիԳեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ»Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում»․ «Ժողովուրդ»«Շուտով դուրս կհանենք». Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ է բացահայտել ՔՊ-ն Եղեգիսի համայնքապետի մասին, որ հեռացրել է կուսակցությունից․ «Ժողովուրդ»Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը8 միլիոն՝ աֆրիկացիներին Երևան բերելու համար. «Հրապարակ» ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից․ «Ժողովուրդ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»3 օր առաջ սահմանը հատած ադրբեջանցին մոլորվել է. ձեռնարկվում են գործողություններ նրան վերադարձնելու համար . ԱԱԾ ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ»Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»Բալիստիկ հրթիռային հարված Կիևին․ վնասվել են բենզալցակայաններ և բնակելի տներ, աճում է տուժածների թիվը Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ Էնրիկե
Քաղաքականություն

ԱՄՆ սենատորները բանաձև են ներկայացրել Ադրբեջանի մարդու իրավունքների իրավիճակի և ԱՄՆ աջակցության վերանայման վերաբերյալ

ԱՄՆ սենատորներ Էդ Մարքին  և Բիլ Քեսիդին ներկայացրել են բանաձև, որով զեկույց են պահանջում Ադրբեջանի մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:

Սենատորներ Էդ Մարքին  և Բիլ Քեսիդին  ներկայացրել են երկկուսակցական բանաձև՝ խնդրելով զեկույց ներկայացնել Ադրբեջանի մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ՝ համաձայն Օտարերկրյա աջակցության ակտի 502B(c) բաժնի (Օտարերկրյա աջակցության մասին ակտի 502B(c) բաժինը թույլ է տալիս Կոնգրեսին տեղեկատվություն պահանջել որևէ երկրի մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ և փոխել կամ դադարեցնել ԱՄՆ անվտանգության աջակցությունն այդ երկրին՝  ստացված տեղեկատվության լույսի ներքո):

Բանաձևը պետքարտուղարությունից տեղեկատվություն է պահանջում Ադրբեջանի մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի դեմ նրա շարունակական ռազմական հարձակման ժամանակ, որը հանգեցրել է հայ բնակչության էթնիկ զտումների: Սենատորներ Մարկո Ռուբիոն, Գարի Փիթերսը, Էլիզաբեթ Ուորենը, Շելդոն Ուայթհաուսը, Բոբ Մենենդեսը  և Փիթեր Ուելչը  միացել են բանաձևին: 

Սենատոր Էդ Մարքին ընդգծել է, որ Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը վաղուց արդեն հասունացել է:

«Ռազմական գործողությունները երբեք չեն եղել Լեռնային Ղարաբաղում խաղաղության և կայունության լուծում։ Այս բանաձևը ճնշում է գործադրում Ադրբեջանի կառավարության վրա՝ պաշտպանելու մարդու իրավունքները և դադարեցնելու տարածաշրջանում էթնիկ հայերի դեմ հանցագործությունները: Մենք պետք է պաշտպանենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը, իրավունքները և հիմնարար ազատությունները»,-ասել է Մարքին:

Սենատոր Քեսիդին նշել է Ադրբեջանի կողմից սրբավայրերի ավերման մասին:

Սենատորների այս բանաձևը պետքարտուղարությունից կպահանջի մանրամասն տեղեկություններ ներկայացնել Ադրբեջանի իրականացրած մարդու իրավունքների խախտումների, այդ թվում՝ կամայական սպանությունների, գերիների խոշտանգումների, Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի տեղահանման և կրոնական և մշակութային վայրերի ոչնչացման վերաբերյալ:

Օտարերկրյա աջակցության մասին ակտի 502B(c) բաժինը երկար ժամանակ գոյություն ունեցող, սակայն չօգտագործված օրենք է, որն արգելում է ԱՄՆ-ի անվտանգության ոլորտի աջակցությունը ցանկացած երկրի, որի կառավարությունն իրականացնում է մարդու՝ միջազգայնորեն ճանաչված իրավունքների կոպիտ խախտումներ: Եթե երկու սենատորների այս բանաձևն ընդունվի, կլինի առաջին դեպքը, որ Կոնգրեսը 1976 թվականից ի վեր զեկույց կպահանջի 502B(c) բաժնի համաձայն:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը համազգային գործողությունների արշավ է սկսել՝ կոչ անելով սենատորներին աշխատել օրենսդրության ընդունման ուղղությամբ: