էկոնոմիկայի նախարարի տեղակալի աշխատասենյակում խուզարկություն չի իրականացվել
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի աշխատասենյակում խուզարկություն չի իրականացվել:
Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց նա՝ խոսելով նախարարությունում օրեր առաջ իրականացված քննչական գործողություններից։
Նրա խոսքով՝ իրավապահ մարմինների կատարած խուզարկությունը նախարարությունում տևել է երկու ժամ։
«Ես չեմ հարցաքննվել։ Մանրամասներից տեղյակ չեմ»,- ասաց փոխնախարարը: