Ցավոք, հասանք այն վիճակին, որ Վարդենիսից արևելք դարձել է վտանգավոր գոտի․ Թագուհի Թովմասյան
«Արցախը թշնամուն «բանտիկով» նվիրելուց հետո, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ասում էր` Արցախը տանք, Հայաստանը պահենք: Եվ ահա արցախցիները զոհաբերեցին իրենց տունն ու ունեցվածքը, իրենց գերեզմաններն ու հիշողությունները, մի բանալի վերցնելով եկան Հայաստան, որ փրկեն մայր հայրենիքը: Եվ ինչ, պարզվում է, որ վտանգված է նաև մայր Հայաստանի առնվազն երեք մարզ:
Սիրելի՛ վարդենիսցիներ, ցավոք հասանք այն վիճակին, որ Վարդենիսից արևելք դարձել է վտանգավոր գոտի: Սա էր այն ապագան, որ Նիկոլ Փաշինյանն ու իր մյուս խաբեբաները ձեզ խոստանում էին և պարգևեցին»:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյան։