Երեկ գիշեր Արթուր Բաղդասարյանը մեկնել է Մոսկվա. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ երեկ գիշեր «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը մեկնել Է Մոսկվա։ Նրան տեսել են օդանավակայանում։ Փորձեցինք ՕԵԿ առաջնորդի մամուլի խոսնակ Արթուր Միսակյանից պարզել, թե ինչն էր ուղևորության նպատակը։ Վերջինս նշեց, որ Արթուր Բաղդասարյանը ՌԴ Է մեկնել «Ռոսնեֆտի» և ՄՏՍ-ի տնօրենների խորհրդի անդամի աշխատանքային պարտականությունների հետ կապված։ Հետաքրքիր Է, որ այցը եղել Է փետրվարի 21-ին՝ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածննդի» հիմնադիր համագումարի նախօրյակին։ Գուցե ՕԵԿ նախագահը, Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակով, գնացել Է Մոսկվայից իր «հաղթանակը» բերելու»:
Առավել մանրամասն`թերթի այսօրվա համարում