Շանտաժի լեզվով խոսող իշխանությունները թող լավ իմանան, ես շատ շուտով անձամբ եմ գալու իրենց ետևից. Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել
Փետրվարի 7-ին նախատեսված է Երեւանի ավագանու արտահերթ նիստ: Ես, Վարդան Ղուկասյանս հայտարարում եմ, որ «Հանրային ձայն» ֆրակցիան չի մասնակցելու և քվորում չի ապահովելու այդ արտահերթ նիստի կայացման համար: Այս մասին հայտարարություն է տարածել Վարդան Ղուկասյանը:
«Այս պահին կան շանտաժներ և ճնշումներ ավագանու անդամներից ոմանց վրա, որպեսզի այդ նիստը ամեն գնով կայանա:
Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, եթե «Հանրային ձայնի» որևէ անդամ տրվի այդ շանտաժներին և մասնակցի նախատեսվող արտահերթ նիստին, նա ոչ միայն ամենավերջին պարսավանքին կարժանանա իմ կողմից, այլև իր կարիերան կավարտի նույն օրը: Իսկ շանտաժի լեզվով խոսող իշխանությունները թող լավ իմանան, ես շատ շուտով անձամբ եմ գալու իրենց ետևից:
Հարգանքներով' Վարդան Ղուկասյան»: