30 տարվա մեջ առաջին անգամ Ադրբեջանի և Հայաստանի միջև ի հայտ են եկել «խաղաղության» իրական պայմաններ. Բայրամով
30 տարվա մեջ առաջին անգամ Ադրբեջանի և Հայաստանի միջև ի հայտ են եկել «խաղաղության» իրական պայմաններ և այս կամ այն պատրվակով Եվրամիության և որոշ մասնակից պետությունների կողմից Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելը, կամ Հայաստանի հովանավորությունը և նրան խրախուսելը կխոչընդոտի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։ Ինչպես գրում է Trend գործակալությունը՝ այս մասին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը ԵՄ-ի և անդամ երկրների վստահելի գործընկերն է, և որ երկրի նկատմամբ երկակի ստանդարտներ կիրառելն ու անարդար վերաբերմունք ցուցաբերելը չի նպաստում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։
«ԵԽԽՎ-ում հակաադրբեջանական բնույթի որոշման ընդունումը և ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը չվավերացնելը վերոնշյալ կառուցողական երկխոսությանը չեն ծառայում»,-հայտարարել է Բայրոմովը։