Վարդան Ղուկասյանը հայտարարել է՝ բոյկոտում են Ավագանու արտահերթ նիստը
«Հանրային ձայն» ֆրակցիան չի մասնակցելու և քվորում չի ապահովելու արտահերթ նիստի կայացման համար: Այդ մասին այսօր՝ փետրվարի 3-ին, տեսաուղերձում հայտարարել է Վարդան Ղուկասյանը:
Նա հայտնել է, թե շանտաժներ և ճնշումներ կան ավագանու անդամներից ոմանց վրա, որպեսզի այդ նիստը կայանա:
Վարդան Ղուկասյանն ընդգծել է, որ եթե «Հանրային ձայնից» որևէ անդամ մասնակցի նիստին, ապա նույն օրը կավարտի իր կարիերան։
Հիշեցնենք՝ Երևանի ավագանին փետրվարի 7-ին արտահերթ նիստ է հրավիրել։ Օրակարգում Հայկ Մարությանի և ևս 4 ավագանու անդամների լիազորությունների դադարեցման մասին հարցն է։