Փեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համար
Մամուլ

«Կոմունալները» բավականին թանկ «հաճույք» են

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այն, որ Հայաստանում, այսպես կոչված, «կոմունալները» բավականին թանկ «հաճույք» են, գաղտնիք չէ. դրա ազդեցությունը յուրաքանչյուր ոք զգում է գոնե ամիսը մեկ անգամ՝ դրանց համար վճարելիս, էլ չենք խոսում ձմռան մասին: Հետաքրքիր է, թե ինչ դիրքերում են նշյալ ծառայությունները մատուցող ընկերությունները Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում: Նախ՝ նշենք, որ երեք կազմակերպություններն էլ «առաջատար» դիրքերում են: «Գազպրոմ Արմենիան» ցանկում 3-րդն է՝ 48.5 մլրդ դրամ հարկով, «Հայաստանի էլեկտրական ցանցերը»՝ 22-րդը՝ 10,2 մլրդ դրամով, «Վիոլիա ջուրը»՝ 37-րդը՝ մոտ 7 մլրդ դրամով: Այս «ոլորտում» դիտարկենք նաև կապի օպերատորներին: Պետք է նշել, որ երեք օպերատորն էլ լավագույն 30-ի մեջ են: Սակայն, եթե «Յուքոմն» ու «Տելեկոմ Արմենիան» («Թիմ») անցած տարի ավելացրել են հարկերը, ապա նույնը չի կարելի ասել «ՄՏՍ Հայաստանի» մասին:

Ի մասնավորի, 2023 թվականին «Յուքոմը» 2022 թվականի համեմատ մոտ 4,5 մլրդ դրամ ավելի հարկ է վճարել, իսկ «Տելեկոմ Արմենիան»՝ մոտ 300 մլն դրամ ավելի: Փոխարենը «ՄՏՍ Հայաստանը» մոտ 300 մլն դրամով ավելի քիչ հարկ է վճարել: Հնարավոր է՝ այս կառույցում անցյալ տարի ավելի շատ զբաղված են եղել կազմակերպության վաճառքի կասկածելի գործարքներով:

Հիշեցնենք, որ ՀԾՀ-ն նախ մերժեց «ՄՏՍ Հայաստանի» հայտը՝ «ազգային անվտանգությունը կամ պետական շահերը վնասելու» թեզի շեշտադրմամբ, իսկ տարեվերջին բավարարեց նույն հայտը՝ այդպես էլ չմանրամասնելով, թե ինչպես վերացավ «ազգային անվտանգությունը կամ պետական շահերը վնասելու» վտանգը:

Ի դեպ, թե՛ այս կառույցի կապից օգտվողները, թե՛ կազմակերպության շատ աշխատակիցներ դժգոհում են, որ Ռալֆ Յիրիկյանի հեռանալուց և նոր տնօրենի նշանակումից հետո վատթարացել են «ՄՏՍ Հայաստանի» թե՛ կապի որակը, թե՛ աշխատանքային պայմանները»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: