Փեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համար
Մամուլ

«Այ, որ Սահմանադրությունը փոխե՜ք․․․ էդ ժամանակ նոր խաղաղություն կլինի»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Թշնամի Ալիևի հետ Փաշինյանի ու նրա կառավարության վարած «բանակցությունների» սյուժետային գիծը որոշ չափով մտազուգահեռվում է կկվի մասին թումանյանական քաջածանոթ պատմությանը: Առնվազն այն իմաստով, որ աղվեսը, սպառնալով կտրել ծառը, որի վրա կկվի բունն է, հիմար կկվին այդպիսով ստիպում է կամովին ցած նետել իր ձագերին: Հերթով: Շանտաժն ու սպառնալիքն «աշխատում» են, քանի դեռ, ինչպես հիշում եք, ագռավը, որոշակի տեղեկատվական-բացատրական աշխատանքների արդյունքում, կկվին չի հասկացնում, որ աղվեսը նրան պարզապես հիմարացնում է:

Հիմա, որոշակի առումով, Փաշինյանի «խաղաղության օրակարգն» է («պայմանագիր», «դարաշրջան», «խաչմերուկ»): Եվ այսպես. Փաշինյանի «խաղաղարար» դոկտրինը (ներողություն այս իշխանության պարագայում նման բառ օգտագործելու համար) 2020-ի նոյեմբերի 9-ից հետո այն էր, թե՝ առանց մի կրակոցի թշնամուն հանձնենք ազատագրված տարածքները լրիվությամբ, որպեսզի խաղաղություն լինի: Հանձնեցին թշնամուն Քարվաճառը, Քաշաթաղի մնացյալ մասը, հանձնեցին բուն ՀՀ տարածքից Գորիս-Կապան ճանապարհը: Խաղաղություն, բնականաբար, չեղավ ու չէր էլ կարող լինել: Հակառակը, թշնամու ախորժակն է՛լ ավելի բորբոքվեց:

Հետո վրա հասավ «Արցախը տանք ու խաղաղ ապրենք» փաշինյանական մտասևեռման շրջանը, միաժամանակ իշխանական քարոզիչները զլեցին «խի՞ պիտի մեր էրեխեքը էդ Ղարաբաղի (ղարաբաղցիների) համար կյանքները վտանգեն» մուղամը: Չերկարացնենք. Փաշինյանն ու իր իշխանությունը ուրացան Արցախը (Պրահա, 06.10.2022 թ.), բնիկ հայկական Արցախը հռչակեցին թշնամապատկան տարածք, իսկ թշնամու ցեղասպանական ագրեսիայի պայմաններում Արցախն ու արցախի հայությանը թողեցին մեն-մենակ, անօգնական և անպաշտպան վիճակում: Հանրագումարում՝ Արցախը հանձնեցին թշնամուն, բայց... էլի խաղաղություն չեղավ ու չէր էլ կարող լինել: Ասե՞նք, որ թշնամու ախորժակն է՛լ ավելի գրգռվեց:

Թեպետ, «գրգռվելը» ի՞նչ ցավ է. թշնամին սպառնում է զավթել Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքը, Տավուշը, Արարատի մարզի մի զգալի մասը, առհասարակ, Հայաստանն էլ հիշատակում է ոչ այլ կերպ, քան՝ «Արևմտյան Ադրբեջան», զանազան վիրտուալ քարտեզներում հասնում է այն բանին, որ ՀՀ քաղաքներն ու գյուղերն արդեն իսկ նշվում են ադրբեջանական «անվանումներով»: Կարճ ասած՝ խաղաղություն չկա ու չի էլ կարող լինել նման՝ թույլիկ-վախկոտային, «տանք՝ հանգիստ ապրենք»-ական քաղաքականության պայմաններում: Եթե իհարկե, այն, ինչ անում է Փաշինյանը, կարելի է համարել քաղաքականություն: Հիմա էլ աղվեսը, կներեք, թշնամին, ասում է՝ «այ, որ Սահմանադրությունը փոխե՜ք, որովհետև դրա նախաբանում Անկախության հռչակագրին հղում ունեք, իսկ էնտեղ Արցախի մասին եք խոսում... այ, էդ ժամանակ նոր խաղաղություն կլինի»:

Ու... Փաշինյանը, իր ական անձնակազմը չեն ասում, թե՝ դու ո՞վ ես առհասարակ, քո ի՞նչ գործն են մեր երկրի Սահմանադրությունը կամ Անկախության հռչակագիրը, գնա՝ քո հակահայ-ֆաշիստական պետական գաղափարախոսությամբ կամ թուրքերի հետ կնքած հակահայ «Շուշիի հռչակագրով» զբաղվի: Չէ՛ նման բաներ չեն ասում: Հակառակը՝ ձայնակցում են թշնամուն և կրկնում նույն տխմարությունները ՀՀ Սահմանադրության, Հայաստանի Անկախության հռչակագրի մասին: Ու, որպեսզի քիչ չթվա, զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ, անհարգալից, վիրավորական արտահայտություններ են անում ՀՀ պետական Զինանշանի, Օրհներգի վերաբերյալ: Ավելին, Փաշինյանն ու իր իշխանությունը այնպիսի արագությամբ են «զուգահեռ թեմաներ» նետում լրատվադաշտ, որ հանրությունը, նրա քաղաքականապես ակտիվ հատվածը շարունակ «շեղող» թեմաների վրա են ընկնում՝ չկենտրոնանալով հիմնականի վրա: Սա՝ ինչպես ստերի դեպքում:

Մինչ լրատվամիջոցները, լրագրողները, փորձագետները ֆիքսում են իշխող ռեժիմի նետած մեկ-երկու սուտ կամ կեղծիք, Փաշինյանն ու թիմակիցները հասցնում են դաշտ նետել էլի մի 10 հատ նոր սուտ, «կուտ» կամ աղմկահարույց թեմա (հայտարարություն, անհիմն պնդում կամ խեղաթյուրում): Գանք Սահմանադրությանը և Փաշինյանի այն կեղծ պնդումներին, թե... Հայաստանի Մայր օրենքն է խանգարում, որ խաղաղություն լինի, այս, այն: Եթե վերաձևակերպելու լինենք, ապա Փաշինյան-Ալիև դուետը ասում է, թե՝ «հանձնենք Սահմանադրությունն ու խաղաղ ապրե(ն)ք»: Հասկանալի է, դրան հաջորդելու է՝ «հանձնենք Անկախության հռչակագիրն ու խաղաղ ապրե(ն)ք»-ը, հետո՝ էլի մեկ այլ բան ու այդպես շարունակ: Կարճ ասած՝ «կկու, կկու... քանի՞ «փոքրիկ Սահմանադրություն» ունես դու, շուտով ձգիր մի հատը ցած, թե չէ, հրեն՝ «բայրակթարը» սրած....», կամ նման մի բան: Բայց Նիկոլ Փաշինյանը, որքան էլ կամենա, որքան էլ իր «երփներանգաբերետ» ոստիկաններին ուղարկի հանրության վրա ու դեմ, ինչ էլ անի, Սահմանադրության նախաբանն ու անփոփոխելի հոդվածները չի կարող փոխել: Դա նրան, իհարկե, չի խանգարելու, որ իր ուզածն անի, քանի դեռ, ինչպես իրեն է թվում, «ուժը պատում է»: Բայց միևնույնն է:

Եթե անգամ գնա դրան, ապա Անկախության հռչակագիրը չի կարող միանձնյա չեղարկել, անգամ՝ ՔՊ-ի ամբողջ կոհորտայով չի կարող: Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է: Իսկ ծննդյան վկայականը չեղարկվում կամ ավելի ճիշտ՝ ուժը կորցնում է, գիտեք, թե որ դեպքում: Ուստի պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարում է, թե պետք է մտածել Հայաստանի չորրորդ հանրապետության մասին: Նա միտումնավոր չի բարձրաձայնում, որ դրա համար պետք կլինի լուծարված հռչակել Հայաստանի Հանրապետությունը: Լռության է մատնվում և այն, թե ի՞նչ կամ ինչե՞ր կարող են լինել ՀՀ-ն լուծարելու մասին հայտարարելուց հետո:

Ճիշտ նույն կերպ թշնամի Ալիևը առայժմ չի հայտարարում իր հաջորդ պահանջներն ու պայմանները: Չկասկածեք, որ «Սահմանադրություն փոխելուց» հետո հաջորդ պահանջը ավելի ծանր ու սրիկայական է լինելու: Բայց հարցը նույնիսկ դա չէ: Հարցն այն է, թե արժե՞ սպասել թշնամու նորանոր ու նվաստացուցիչ պահանջներին, եթե անգամ դրանք մեր հանրությանը փոխանցվում են Փաշինյանի կառավարության նման «միջնորդի» միջոցով, թե՞ պետք է վերջապես վերհիշել, որ մենք ազգ ենք, ժողովուրդ ենք, հասարակություն ենք ու, ըստ այդմ, ունենք մեր պահանջներն ու անելիքը, ինչպես իշխանության հետ կապված, այնպես էլ՝ թշնամու սպառնալիքների»:

Մանրամասները՝  օրաթերթի այսօրվա համարում