Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Տիտղոսային և ոչ տիտղոսային ընդդիմության՝ մեկ օրակարգի շուրջ համախմբվելու և առաջնորդություն ստանձնելու վերջին փորձության ժամն է վրա հասել. Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ըստ էության, պատմական նոր շրջափուլի մեկնարկն է ազդարարվում վաղը։ Թշնամի երկրում նախագահական արտահերթ ընտրությունների օրն է, որը սարսափ ֆիլմին բնորոշ մեղեդու ելևէջների ներքո կարծես գալիս է ազդարարելու թշնամու կողմից մեր հանդեպ աճող հավակնությունները կյանքի կոչելու գործընթացի սկիզբը: Շրջափուլը կարող է կարճատև լինել, քանի որ մեր ուշադրությունը՝ շեղվելով ինչ-որ անկարևոր ու երկրորդական իրադարձություններով, հնարավորություն չի ընձեռում սթափ դատողություններ անել և հասկանալ, որ դեպքերն ու իրադարձությունները զարգանում են մեզ համար ոչ ձեռնտու ուղղությամբ: Ավելի կոնկրետ՝ դրանք զարգանում են մի սցենարով, որն առնվազն կտրուկ հակասում է մեր ազգային շահերին, իսկ բովանդակային առումով՝ կործանարար է։
 
Քաղաքական ասպարեզի ժամանակակից գործիչները, դրսևորելով ապազգային, հակապետական և անհայրենիք վարքագիծ, իրենց նվաստացուցիչ պահվածքով և առաջարկվող ապազգային օրակարգով մի կողմից ձգտում են հագեցնել թշնամու ծարավը, իսկ մյուս կողմից, իրենց գոյությունը փրկելու համար փորձում են ապահովել իրենց քաղաքական վերարտադրությունը։
 
Սա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ, այսօրվա իշխանությունները, ծրագրում են համատեղել սահմանադրական հանրաքվեն և արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հստակ հասկանալով, որ կարծես բախվում են մի կարևոր խնդրի։ Մասնավորապես, իրենց վերատադրությունն ապահովելու համար այս իշխանությանն անհրաժեշտ է ընտրությունների ցածր մասնակցություն՝ մոտ 25-30 տոկոս, մինչդեռ նոր սահմանադրություն ընդունելու համար անհրաժեշտ է առնվազն 50 տոկոս գումարած մեկ ձայն:
 
Կանխատեսվում է, որ ոչնչի առջև արգելքներ չունեցող, և ըստ էություն, նաև իրական հակազդեցություն չունեցող այսօրվա իշխանությունները փորձելու են սահմանադրության անցկացման սահմանված օրենսդրական շեմը օրենսդրական դավադիր փոփոխություններով իջեցնել, օրինակ՝ 25 տոկոս գումարած մեկ ձայն։ Սա բառացիորեն նշանակում է, որ մեր պետության չգոյության ու ժողովրդի ինքնությունը վերացնելու իրավական գործընթացն անշուշտ մոտենում է պաշտոնական մեկնարկին։
 
Ակնհայտ է, որ տիտղոսային և ոչ տիտղոսային ընդիմության՝ մեկ օրակարգի շուրջ համախմբվելու և առաջնորդություն ստանձնելու ՎԵՐՋԻՆ փորձության ժամն է վրա հասել։ Սա առաջին հերթին վերաբերում է ինստիտուցիոնալ հնարավորություններ ունեցող ընդդիմադիր ուժերին։
Սա չի լինելու հերթական ձախողումը, սա լինելու է ՎԵՐՋԻՆ ձախողումը։ Եվ, եթե ձախողեք, սերունդներով նզովքի ու անեծքի եք արժանանալու բոլո՛րդ»։