Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Հանրային ռադիոյի տան տերը հանրությունն է, ռադիոյի տնօրենն ընդամենը ռադիոյի տնօրենն է․ Հակոբ Արշակյանը պատասխանել է Գարեգին Խումարյանին

Նախ, պետք է արձանագրել, որ Հանրային ռադիոյի տան տերը հանրությունն է, ռադիոյի տնօրենն ընդամենը ռադիոյի տնօրենն է. ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանին։ 

Նա մասնավորապես գրել է. 

«Պետք է արձանագրել նաև, որ իսկապես ասվել է, որ պետք է դադարել, սակայն դադարել լինել գործիք, դադարել լինել անուրջներով ապրող։ Ասվել է, որ ուժեղը ուժեղացնում է իր պետությունը, այն ինչն ունի, ոչ թե նպատակադրվում է ունենալ մի բան, որն իրենը չէ՝ օրինական չէ, իհարկե հեռավոր անուրջներում շատ կապված է իր հետ, որովհետև այնտեղ ապրել են իր նախնիները, անցյալում իրենն է եղել, սակայն այսօրվա իրողությամբ, նա ունի մի բան, որն իր խնամքի ու հոգատարության կարիքն ունի՝ այսօր և հիմա, իրականում, ոչ թե՝ անուրջներում։

Այո, եկեք ուժեղանանք, եկեք դադարենք մեր ունեցածը, աշխարհի կողմից մե՛րը ճանաչվածն աղտոտել, երբ մեր ուշադրության կարիքն ունի՝ անտեսել, երբ մեծարման կարիք ունի՝ թերագնահատել, երբ ջերմության կարիք ունի՝ լքել, երբ մեր ծառայության կարիքն ունի՝ խուսանավել, ճողոպրել, ծուլանալ, երբ մեր բազկի ուժի կարիքն ունի՝ դավաճանել։ Եկեք սիրենք մեր Հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը, որովհետև գոյություն ունի Աստվածաշնչյան ճշմարտություն․ «Որովհետև ով ունի, նրան կտրվի ու կավելացվի, իսկ ով չունի, ունեցածն էլ նրանից կվերցվի»:

Խաղ է ժամանակ շահելու՞, գոնե «շահած» տասնյակ տարիների պատմությունը պիտի հուշի, որ ժամանակ շահելու հայկական «շուստրիությունը» չի աշխատում։ Ընդ որում, ժամանակ շահելու հայկական «շուստրիությանը» հավատացել են միայն Հայաստանի «շուստրի» իշխանությունները, ովքեր ժողովրդին հենց այդ տրամաբանության մեջ․ «ժողովուրդ ջան, դիմացեք, պիտի աղքատ ապրեք, զրկանքներ կրեք, որովհետև մենք ժամանակ ենք շահում և ուժեղանում ենք, բանակ ենք կառուցում»։ Իսկ իրականում մսխում էին առանց այդ էլ ջլատված երկրի հարստությունը։

Հավանաբար շատերը երջանիկ կլինեին, եթե այս թմբիրը շարունակվեր, սակայն խորը քնից արթնացողի դժկամությամբ արձանագրում են, որ իրենց այլևս ոչ ոք չի պատրաստվում քնեցնել, սնել անուրջներով, կերակրել պատմական արդարությամբ, կուրացնել ատելության սերմանմամբ։

Հանրային ռադիոյի տնօրենը սովորական երկրների շարքին է դասում Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի երկրները, իսկ Հայաստանը՝ անսովորների՝ հատուկների, հիմնավորելով, թե հայերին սպառնում է ցեղասպանություն՝ նոր ցեղասպանություն։

Վերջին հարյուրամյակում Արևելյան կամ Կենտրոնական Եվրոպայում տասնյակ երկրներ են առաջացել ու անհետացել քարտեզից, ցեղասպանություն, քիմիական զենքի կիրառումներ, նացիզմ, կոմունիզմ, փառահեղ հաղթանակներ ու նվաստացուցիչ պարտություններ, ավերակներ ու կոտորած՝ տասնյակ միլիոնավոր զոհեր։

Հասկանում եմ, որ դժվար է լինել մեկը բոլորից, իր առանձնահատկություններով ու տարբերություններով, սակայն մեկը բոլորից՝ պատասխանատու իր համար, և, միաժամանակ՝ պատմության ընթացքի համար, մեկը բոլորից՝ բոլորի պես երջանիկ, բոլորի պես դժբախտ, բոլորի պես առանձնահատուկ, բոլորի պես յուրահատուկ, բոլորի պես ուժեղ, բոլորի պես ազատ, բոլորի պես պատերազմի դաշտում զինվոր, իսկ տնօրենի սենյակում՝ տնօրեն, եկեղեցում՝ սպասավոր, իսկ Ազգային ժողովում՝ քաղաքական գործիչ, մեկը բոլորից՝ պատասխանատու իր համար, պատասխանատու բոլորի համար։ Իրողությունն այն է, որ մենք մեկն ենք բոլորից, լեզվական ու մշակութային առանձնահատկություններով, ավանդույթներով, հոգևոր ու նյութական ժառանգությամբ, առավելություններով ու թերություններով, ամբողջի մաս ենք և մեզանով լրացնում ենք ամբողջը։

Այլևս ցեղասպանված չլինելու՝ տնօրենի ձևակերպած պետական նպատակը միայնակ չի՛ կարող լինել պետության նպատակ, սակայն նույնիսկ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է դադարել լինել լեգիտիմ թիրախ, դադարել նետել մարտահրավեր, որը քոնը չի՝ ուրիշինն է, պետք է դադարել ստրկանալ սեփական ատելությանը՝ ներմուծված ատելությանը։ Այո՛, պատճառներ շատ կան ատելու, բայց անհնար է լինել Ազատ, եթե լցված ես ատելությամբ, կարևոր չէ, թե ում կամ ինչի հանդեպ, կարևոր չէ, թե ինչ պատճառով։ Նույնիսկ պատերազմելիս ատելությունն ավելորդ է։ Պետք է ապրել ու արարել սեփական առաջնահերթությամբ, սեփական օրակարգով՝ ելնել քո՛ ժողովրդի ու պետության շահերից՝ դադարել լինել գործիք ու մանրադրամ՝ սակարկման կույր առարկա։

Ես միայն խղճահարություն եմ զգում բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր Հայաստանի Հանրապետությունը դիտարկում են որպես բացարձակապես ցեղասպանությունից փրկվելու միջոց, կամ Արցախի հարցը սպասարկելու միջոց, կամ պատմական արդարության վերականգնման միջոց, սա այնքան տխրեցնող է։

Հայաստանի հանրապետությունը պիտի դադարի լինել թիրախ, օգտագործվել որպես առուծախի միջոց, ժողովրդին պետք չէ կուրացնել ատելությամբ, մենք պետք է վերագնահատենք ունեցած երազանքներն ու նպատակները, Հայաստանում մարդիկ պիտի լինեն ազատ ու ստեղծագործ, հոգատար իրենց ունեցածի նկատմամբ՝ տիրոջ իրավունքով, ուժեղ և պատրաստ ցանկացած պահի, առանց ատելության և առանց երկմտանքի պաշտպանել այն ամենն ինչ ունենք՝ եղբայրաբար, կողք կողքի։

Եվ սա մե՛ր նպատակն է, մե՛ր խնդիրը, ոչ թե՝ այլոց։ Սա խոսակցություն է ինքներս մեզ հետ, սա խոսակցություն է ինքներս մեզ հետ, որ պետք է տարվի առանց ավելորդ հույզերի՝ սառը դատողությամբ՝ ինքներս մեզ հետ»։