Այո, առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու. Հայկ Մարության
Բնականաբար, այո, սրա մասին ես հայտարարել եմ և առաջին անգամ չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններում գլխավորած Հայկ Մարությանը` պատասխանելով հարցին, թե արդյոք առաջադրվելու է որպես վարչապետի թեկնածու:
«Մեր աջակիցները դիմում են պահանջներով, որ մենք պետք է ունենանք մեր կուսակցությունը, մենք այդ պրոցեսի մեջ ենք, շուտով արդեն կհայտարարվի, կունենանք կուսակցություն, և կուսակցությունը անպայման պետք է մասնակցի ՀՀ կարևորագույն քաղաքակկան պրոցեսներին: Պատրաստվելու ենք 2026 թվականի ընտրություններին, եթե չլինեն արտահերթ ընտրություններ, որովհետև դրա մասին խոսակցություններ կան, որ իշխանությունն է տարածքում: 2026-ին պարտադիր մասնակցելու ենք խորհրդարանական ընտրություններին: Եվ, բնականաբար, քանի որ ես լինելու եմ կուսակցության ղեկավարը, այո, առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու»,- ասաց Մարությանը, ում այսօր Երևանի ավագանին զրկեց մանդատից: