Երևանի ավագանիում Հայկ Մարությանի փոխարեն մանդատ կստանա Արամ Մանուկյանը
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության հաջորդ մանդատն անցնելու է Արամ Մանուկյանին։ Այս մասին հայտնել է խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ այսօրվա նիստում դադարեցվել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյանի և Սոնա Աղեկյանի, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի լիազորությունները։