Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց
Երևան-Սևան-Իջևան ճանապարհին «Volkswagen Tuareg»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և գլորվելով հայտնվել ձորում․ կա զnh
Մրցույթից դուրս մնացած դիմորդների համար ԳԹԿ-ն մի քանի օրից կկազմակերպի լրացուցիչ մրցույթ՝ թափուր տեղերի համար
Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»
Ռուսաստան ժամանած միգրանտներին կպարտավորեցնեն անմիջապես հեռախոս գնել
Ի՞նչ իմաստ ունի վարկանիշներ որոշել, ներթիմային ընտրություններ անել, եթե ցուցակի 96-րդ համարը պետք է ԱԺ-ում կարևոր պաշտոն զբաղեցնի. «Հրապարակ»
Մոսկվայում Wildberries-ի պահեստի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 24 մարդ վիրավորվել է
Միլիարդների հարկ վճարող հանքարդյունաբերողները միլիոններ են նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին. «Ժողովուրդ»ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունԱրցախի նախագահի և ԱԺ նախագահի ընտրությունների վերաբերյալ քննարկումներ կլինեն. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանի ձեռամբ էլի երկրի «հերն է անիծվում». «Փաստ»Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին. «Հրապարակ»Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. թափառող շներին, բացի պատվաստումից և ստերջացումից, նաև պարտադիր է այլ հիվանդության հետազոտությունը. «Փաստ»Ֆին.Նախարարի մասով դատարանի պարտադրանքով հարուցված վարույթը շուրջ 7 ամիս է՝ տեղից չի շարժվում. «Ժողովուրդ»«Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից. «Հրապարակ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ» Վերևից «վիզ են դրել» «կեղտ». «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Բայրամովը Լավրովի հետ բանակցություններից հետո հնարավոր է այցելի Ուկրաինա ԱՄՆ-ն Իսրայել է ուղարկում մի քանի տասնյակ ռազմական օդային լիցքավորման ինքնաթիռներ Միջնորդությունները մասնակի բավարարվել են. հայ գերիների գործով ավարտվել են կողմերի ելույթները Իրանը հարձակվել է Թաիլանդի դրոշով ընթացող նավի վրա՝ Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C Դատավորը հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը Ռուսաստանը բողոք է ներկայացրել Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը ՀԲ-ն նախազգուշացրել է ՌԴ արտահանման սահմանափակումների պատճառով Հայաստանի տնտեսության համար առաջացող ռիսկերի մասին Վլադիմիր Սպիվակովը հիվանդությունից հետո ապաքինվում է Երևանում Բագրավանի սարերում ուժեղ կարկտահարության հետեւանքով երիտասարդ նախրապանը լուրջ վնասվածքներ է ստացել Ուշադրություն. Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում տեղադրվել է լուսացույց Իրանում հայտնել են Խարկ կղզու մոտ դատարկ լցանավերի վրա ԱՄՆ-ի հարվածների մասին Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա․ «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն ՊԵԿ-ը Չինաստանում ծանոթացել է մաքսային վարչարարության թվային լուծումներին Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը Հայտնի են ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարները Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են արտահանման աջակցության և անասնաբուժության ոլորտի ծրագրերը Հրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով. ԿԳՄՍՆ Մահացել է КВН-ի ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Վարշավյան փողոցում Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը. «Ազատություն» Ե՞րբ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Կիևի ռեժիմի դեմ․ Զախարովա Ոստիկանների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է․ ՔԿ Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
Քաղաքականություն

Պատերազմի ելքի պատճառների վերհանման գործով 6-ի նախաքննությունն ավարտական փուլում է․ Քյարամյան

Փետրվարի 7-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի գործառութային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև՝ քննիչ-վետերաններ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, առանձին ստորաբաժանումների ղեկավարները և ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարը ներկայացրել են 2023 թվականի ընթացքում իրենց համակարգման կամ ղեկավարման ներքո գործող ստորաբաժանումների աշխատանքների արդյունքներն ու ձեռքբերումները, պրակտիկայում դրսևորված իրավական և այլ բնույթի խնդիրները, նաև՝ նախանշվող անելիքները։

Արձանագրվել է, որ 2023թ․ ընթացքում հանրապետությունում գործած քննչական մարմինների կողմից քննված քրեական վարույթների շուրջ 98.2%-ը քննվել է ՀՀ քննչական կոմիտեի վարույթում:

Ըստ այդմ՝ 2023թ. ընթացքում քննվել է 184.018 քրեական վարույթ, որում ներառված են նաև նախկին տարիներին քննված, կասեցված և ներկայումս վերսկսված 96.041 քրեական վարույթները:

Առանց վերսկսված հիշյալ վարույթների, ընդհանուր մաքուր վարույթը կազմել է 89.296 վարույթ, որը 49.2%-ով կամ 29.466-ով ավելի է նախորդ՝ 2022թ․ համեմատ:

Վարույթի քանակական աճը պայմանավորված է հանցագործության դեպքերի որոշակի աճով, բայց առավելապես կատարված օրենսդրական փոփոխություններով, համաձայն որոնց՝ ստացված հաղորդումների հիման վրա այլևս նյութեր չեն նախապատրաստվում, այլ 24 ժամվա ընթացքում քննիչի կողմից լուծվում է ստացված հաղորդումներով վարույթ նախաձեռնելու կամ չնախաձեռնելու հարցը:

Վերոնշյալ 89.296 վարույթից լուծվել է 74.813-ի ընթացքը, այսինքն արտադրողականությունը կազմել է 83.8%։ Վարույթի աճին զուգընթաց քննիչների միջին ծանրաբեռնվածությունը ևս աճել է՝ մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը մաքուր վարույթով կազմել է 148, իսկ ընդհանուր վարույթով՝ 304 քրեական վարույթ:

Քանակական նման աճի և քննիչների աննախադեպ ծանրաբեռնվածության պայմաններում, սակայն, արձանագրվել են որակական շոշափելի արդյունքներ։

Մասնավորապես՝ 2023թ․ անավարտ մնացած քրեական վարույթների քանակը շուրջ 44%-ով ավելի քիչ է, քան 2022 թվականին։ Բացի այդ, 2023թ. ընթացքում ավարտվել է 33.304 քրեական վարույթ, ինչը 65.6%-ով ավելի է 2022թ․ համեմատ։

Ընդ որում՝ ավարտված քրեական վարույթներից 8.305-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 9.511 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան։ Նախորդ տարվա համեմատ դատարան ուղարկված վարույթների քանակն աճել է 74%-ով, իսկ անձերի քանակը՝ 78.3%-ով։

24.944 քրեական վարույթ կարճվել է, ինչը 9.634 վարույթով կամ 62.9%-ով ավել է նախորդ տարվա համեմատ: Ընդ որում, նշված վարույթներից 19.258-ը կարճվել է ռեաբիլիտացնող, 5.650-ը` ոչ ռեաբիլիտացնող, իսկ 36-ը՝ այլ հիմքերով:

Վարութային և ապացուցողական գործողություններն ավարտված վարույթները ևս ավելի են եղել 34.1%-ով:

Բացի այդ, քննիչների ծանրաբեռնվածության էական աճի պայմաններում շուրջ 37%-ով նվազել են մեղադրական եզրակացությունը չհաստատված և նախաքննության վերադարձված վարույթները, ինչը խոսում է ավելի որակյալ նախաքննություն իրականացնելու մասին։

Լրջագույն արդյունքներ են ապահովվել հանցագործություններով պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման գործընթացում։

Քննարկվող ժամանակահատվածում և՛ ավարտված, և՛ ընթացիկ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասներից վերականգնումը գերազանցում է 34մլրդ. ՀՀ դրամը:

Միայն ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննված վարույթներով 2023թ. ընթացքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 28մլրդ. ՀՀ դրամ, որը հավասար է նախորդ մի քանի տարվա ցուցանիշներին միասին վերցրած։

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում քննվել է 8147 ակտիվ վարույթ, ավարտվել է 3146 քրեական վարույթի նախաքննություն։ Վերջիններիցս 981-ը` 1185 անձի վերաբերյալ, ավարտվել է մեղադրական եզրակացությամբ (2022թ.՝ 544 քրեական գործ՝ 586 անձի վերաբերյալ): Այսինքն, ԶՈՒ-երում հանցագործությունների դեպքերով՝ մեղադրական եզրակացությամբ ավարտված վարույթների քանակը նախորդ տարվա համեմատ աճել է 80.3%-ով, իսկ անձանց քանակը 100%-ից ավելի:

Արգիշտի Քյարամյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատել ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների կատարած աշխատանքը՝ շեշտադրելով հատկապես դրա որակական բաղադրիչը։ Կարևորելով քրեական դատավարության գործող օրենսգրքով նախաքննության ընթացքում քրեական հետապնդման ժամկետների սահմանափակումների, խիստ ծանրաբեռնվածության պայմաններում վարույթների ավարտման աճող ցուցանիշը՝ պարոն Քյարամյանը հանձնարարել է պլանավորված կերպով իրենց հանգուցալուծումներին հասցնել տևականորեն քննվող և ձգձգվող քրեական վարույթների նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից, սոցիալական արդարության վերականգնման առումով, առանձնահատուկ ընդգծվել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասների վերականգնման նման բարձր նշաձողի պահպանումը՝ տպավորիչ համարելով նաև արդեն իսկ 2024թ․ առաջին ամսվա ընթացքում կոմիտեի արձանագրած արդյունքները։

Անդրադառնալով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներին՝ Արգիշտի Քյարամյանը նշանակալի է համարել հատկապես քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերում զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործությունների քննության արդյունքները՝ պատերազմի ելքի պատճառների վերհանման տեսանկյունից, արձանագրելով, որ քննության 7 հիմնական ուղղություններից 6-ով արդեն իսկ նախաքննությունն ավարտական փուլերում է և կարևոր հանգամանքների պարզման առումով իրողություններին տրվել են իրավական գնահատականներ։

ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է մի քանի դրվագնելով շարունակվող քննությունները հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնել տրամաբանական ավարտին, ինչպես նաև՝ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ նշանակված փորձաքննությունների եզրակացություններն ստանալու ուղղությամբ։

Նկատի ունենալով, որ 2024թ․ լրանում է ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյակը՝ Կոլեգիայի նիստում Արգիշտի Քյարամյանի կողմից տրված հանձնարարությամբ այդ առթիվ, հոբելյանական միջոցառումների մշակման և իրականացման նպատակով, կստեղծվի համապատասխան հանձնաժողով։

Ելնելով կոնկրետ ոլորտներում արձանագրված արդյունքներից և խնդիրներից՝ պարոն Քյարամյանը ՀՀ ՔԿ ստորաբաժանումների ղեկավարներին տվել է նաև այլ հասցեական հանձնարարություններ։

Կոլեգիայի նիստի ընթացքում տեղի է ունեցել նորանշանակ քննիչների երդման արարողություն: