Փաշինյանն ասում է՝ ՀՀ թիվ մեկ հերոսը հարկ վճարող քաղաքացին է, անձամբ հարկ վճարող քաղաքացի գրեթե չկա. Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նիկոլ Փաշինյանն ասում է Հայաստանի թիվ մեկ հերոսը հարկ վճարող քաղաքացին է, քանի որ նրա վճարած հարկերից են բյուջեի բոլոր ծախսերը իրականացվում։
Հայաստանի բյուջեի մոտ 75%-ը վճարվում է բիզնեսի կողմից, իսկ քաղաքացիների կողմից վճարվող եկամտային հարկն էլ փաստացի վճարում է բիզնեսը։
Հայաստանում անձամբ հարկ վճարող քաղաքացի գրեթե չկա»,- գրել է Առաքելյանը։