Պայթյուններ Սիրիայում գտնվող ամերիկյան բազայում
Պայթյուններ են տեղի ունեցել Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էզ Զոր նահանգի Էլ-Օմար նավթային հանքավայրի մոտ գտնվող ամերիկյան ռազմաբազայի տարածքում։
Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։
Մանրամասներ չեն հաղորդվում: Ամերիկացի զինվորականները դեռ չեն մեկնաբանել իրենց բազայի վրա հարձակման մասին տեղեկությունը։