Վրաստանը հարթակ է առաջարկում Հայաստանին և Ադրբեջանին
Վրաստանի իշխանությունները կարևոր քայլեր են ձեռնարկել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու համար և շահագրգռված են, որ Թբիլիսին դառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հարթակ։ Այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է արտաքին գործերի նախարարի թեկնածու Իլիա Դարչիաշվիլին։
«Տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման առումով Վրաստանը կարևոր քայլ է կատարել «Խաղաղ հարևանություն» նախաձեռնության մեկնարկով։ Մենք պատրաստ ենք շարունակել մեր մասնակցությունն այս ուղղությամբ... Մենք ցանկանում ենք, որ Թբիլիսին ապագայում դառնա մի վայր մեր հարևանների համար, որտեղ նրանք կարող են քննարկել ցանկացած արդիական թեմա, որը կնպաստի կողմերի միջև վստահության ձևավորմանը»,- ասել է Դարչիաշվիլին: