Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև եղել է 660 շփում. ԿԽՄԿ
2023թ․-ին հայ ադրբեջանական հակամարտության սրման հետևանքով Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև տեղի է ունեցել 660 բանավոր, տեսաձայնային, գրավոր հաղորդագրությունների և հեռախոսազանգերի փոխանակում: Այս մասին X-ի միկրոբլոգում հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։
«Մենք պարբերաբար այցելել ենք ձերբակալված անձանց և օգնել նրանց կապ պահպանել ընտանիքների հետ»,– ասված է հայտարարությունում։