Տրանսպորտը 1 դրամ չի թանկանալու. «Ազգային առաջընթացի» անդամ
Տրանսպորտի սակագնի թանկացման ամոթալի նախագիծն այս պահին հանվել է ավագանու առաջիկա նիստի օրակարգից: Իշխանությունները հետ են կանգնել իրենց հիմար որոշումից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը:
«Տխմարագույն նախագիծը ինչ ձևով էլ փորձեն հետ բերել, բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու ենք դրա ընդունումը թույլ չտալու համար:
Տրանսպորտը 1 դրամ չի թանկանալու», գրել է նա: