Հաջորդ փողոցային պայքարը պիտի լինի շեշտակի և հասցնի հաջողության. Մամիջանյանը` իշխանափոխության հասնելու մասին
Դուք գիտեք Հանրապետականի մոտեցումը` մեզ համար երբևէ փողոցային պայքարին այլընտրանք չի եղել և ՀՀԿ-ի ցանկացած գործողություն այս կամ այն կերպ նպաստում է այդ պայքարին նախապատրաստվելուն կամ այդ պայքարի հաջողության հասնելուն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Որպես այդպիսին` Հանրապետականը փողոցից չի էլ գնացել, երիտասարդական և ուսանողական կառույցների ակցիաները դրա վառ վկայումն են, իսկ ինչ վերաբերում է լայնամասշտաբ ակցիաներին, կարծում եմ, որ մենք այդքան լայն հնարավորություններ չունենք օդ կրակոցների: Հաջորդ փողոցային պայքարը պիտի լինի շեշտակի և հասցնի հաջողության»: