«Սահմանադրությունը հերթական զոհերից մեկն է, կարևորը՝ կուսությունը չստուգեն»․ Արմեն Աշոտյան
Հարցման արդյունքում քաղաքացիների 50%-ը կարծում է, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է և, առհասարակ, երկրում կան քաղբանտարկյալներ։ Այս մասին ասացին լրագրողներն Արմեն Աշոտյանին, երբ նրա գործով նիստը հետաձգվեց ու Աշոտյանն արդեն պատրաստվում էր լքել դատական նիստերի դահլիճը։
«Շնորհակալություն քաղաքացիներին, լրատվամիջոցներին ու բոլոր մարդկանց, ովքեր, անկախ քաղաքական հայացքներից, չեն վախենում ասել ճշմարտությունը։ Դա դառը ճշմարտություն է մեր երկրի համար»,- լրագրողի դիտարկմանն այսպես արձագանքեց Արմեն Աշոտյանը։
Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխությանը, ապա Աշոտյանն արձագանքեց․ «Իշխանություն, որը հետևողականորեն քանդում է ինքնության, մշակույթի, պատմության, ընտանիքի, Աստծո հիմքերը... Սահմանադրությունը հերթական զոհերից մեկն է։ Կարևորը՝ կուսությունը չստուգեն»,- ասաց Աշոտյանը, ում ոստիկանները շատ արագ հեռացրին նիստերի դահլիճից։