Հասարակությունը խելագարվում է ներքին քաոսից ու «հետնիկոլական» անորոշությունից․ Վահե Հովհաննիսյան
Ներքին քաոս կա, որը լուրջ խնդիր է և պետք է հեռացնել, որովհետև այս հասարակությունը խելագարվում է։ Այս մասին «Հայաստանի հեռանկարը նոր տարածաշրջանում» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
Գնահատելով ստեղծված իրավիճակը` նա նկատում է, որ հասարակությունը խելագարվում է իր շրջապատում առկա բազմաթիվ կեղծ նարատիվներով։
Բացի այդ, ըստ Վահե Հովհաննիսյանի, գոյություն ունի նաև «հետնիկոլական» քաոս՝ մարդիկ վախենում են հետագա անորոշությունից։
«Երբեմն վատ հստակությունը ավելի ընդունելի է, քան անորոշությունը։ Այս հարցը պետք է լուծվի, և այդ հարցը ունի լուծում։ Դա բարդ չէ, դա ճիշտ մենեջմենթն է և տեղեկատվական ճիշտ հոսքերը»,- ասաց նա։
Ըստ Հովհաննիսյանի` եթե այսպես շարունակվի, ապա այս քաոսը ձեռնտու կլինի թե' արտաքին, թե' ներքին թշնամիներին ու որքան էլ ջանք թավի, խնդիրը չի լուծվի։
«Եթե կա խնդիր՝ պետք է լուծել»,- ասաց նա։