Չնայած հայտնի քաղաքական դժվարություններին՝ Երևանի հետ 2023-ին պահպանեցինք մեր շփումները․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ներկայացրել է ԱՊՀ անդամ երկրների հետ ՌԴ հարաբերությունները՝ 2023 թվականի արդյունքներով։
Մասնավորապես, անդրադառնալով Հայաստանի հետ ՌԴ հարաբերություններին՝ Զախարովան նշել է․ «Չնայած հայտնի քաղաքական դժվարություններին, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում «սեպ խրել» փորձող Արևմուտքի ջանքերին՝ Երևանի հետ շփումները պահպանվեցին բոլոր մակարդակներում», - ընդգծել է նա։
ՌԴ ԱԳՆ-ից մեկնաբանել են նաև Ադրբեջանի հետ հարաբերությունները․ «Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիեւի պարբերական վստահելի շփումները ընդհանուր երանգ են հաղորդել ռուս-ադրբեջանական կապերին»։