Գր.Արծրունու փողոցից դեպի Վաղարշյան փողոց կթույլատրվի երթևեկությունը միայն աջԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներԿատարում պահվող իրանական ակտիվներից 6 միլիարդ դոլարը կապասառեցվի. Մասուդ ՊեզեշկիանՓոխնախարարը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունըՇրջակա միջավայրի նախարարը աշխատանքային այցով մեկնել է ԿորեաԻսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակությունԲելառուսը Ուկրաինային զգուշացրել է պատասխան հարված հասցնել ներխուժման դեպքումՊաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունիԵվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի 2-ին կժամանի ՀՀ․ տեղի կունենա հանդիպում Փաշինյանի հետ
Տաշիր Սամոյի քրոջ տղան՝ Հայկ Իգնատյանը ներքին կարգով ՔՊ-ի ջրաղացին ջուր է լցնում
Հայոց ցեղասպանությունը ճանաչում է ֆաշիստական երկիր, որը Թուրքիայից հետո ամենաշատն է պայքարել դրա դեմՎաղը լույս չի լինի 5 մարզի և Երևանի 2 վարչական շրջանի մի շարք հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցը ընդգրկվել է աշխարհի լավագույն դպրոցների թոփ 10-ումՀունիսի 30-ից Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիԿասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունըԿիևի ռեժիմի փրկությունը Ռուսաստանի ծրագրերի մեջ չի մտնում. ՊուտինԴոլարի ու եվրոյի փոխարժեքները կայուն են Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներինՍևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ովԻրավապահները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտելԱղետալի երկրաշարժից օրեր անց Վենեսուելայում փրկարարները փլատակներից ողջ են դուրս բերում 9 ամսական երեխային ու նրա մորը«Օրրանի» երկարամյա աջակից Հենրիխ Մխիթարյանը՝ սաներին իսկական տոն պարգևեցԿասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել առաջիկա օրերին զերծ մնալ փոխադարձ հարվածներից«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվելԳյումրիում այսօր տրվել է ամառային զորակոչի մեկնարկը
Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանը միջնորդություն է ներկայացնում հայցային վաղեմություն կիրառելու մասին. 168.am
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներՃիշտ եք անում, որ բանի տեղ չեք դնում Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչմանը․ ԴանիելյանՆախորդ շաբաթ վթարների հետևանքով զոհվել է 9 մարդԻսրայելը գործողության ընթացքում սպանել է «Իսլամական Ջիհադի» անդամիԴժվար է ակնկալել, որ Հայաստանը կկարողանա լիարժեք օգտվել այդ նոր իրավիճակից. Քաղաքագետը՝ Իսրայելի կառավարության որոշման մասինՎրաստանում հայկական մշակույթի օրեր կանցկացվեն, Ժաննա Անդրեասյանը կգործուղվի ԹբիլիսիԹուրքիայի նախագահի աշխատակազմից Իսրայելին մեղադրել են «կեղծավորության» մեջՔաղաքական հայացքների համար անվստահության հիմքով ինձ ազատեցին իմ զբաղեցրած պաշտոնից. Հայաստան ՀակոբյանՔաղաքական հաշվարկ․ Իսրայելն ընտրել է չափված քայլԱրտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «Լույս» հիմնադրամԻրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՌուսական բանակը հարվածներ է հասցրել Դնեպրոպետրովսկին և Չեռնիգովին. կան զոհեր և վիրավորներ
Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ-ն մանրամասնում է
Մեքենայի հրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանից էին, դուրս էին եկել ԵԿՄ-ից, գնում էին զորամաս հարազատին տեսակցության (տեսանյութ)Կասեցվել է «Արարատյան» կաթնամթերքի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀրդեհ՝ Կապուտան բնակավայրում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլԲոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Տիգրանաշենի պատկանելությունը, կատարում են Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն. Մեսրոպ ԱռաքելյանՀայոց ցեղասպանության ճանաչումը չի ազատում Իսրայելին արցախահայության դեմ հանցագործություններին առնչություն ունենալու պատասխանատվությունից. ՀՅԴ Հայ ԴատԻսրայելը շարունակում է հարվածներ հասցնել ԼիբանանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանովԱննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԵրբ ես գնամ այնտեղ շրջայցի՝ հանկարծ այնտեղ նոր բնակիչներ չունենանք․ էդ բնակարանները ո՛չ պատ պետք է ունենան, ո՛չ դուռ պետք է ունենան, ո՛չ էլ պատուհան. Ավինյան
Հասարակություն

Բացահայտվել է 2023թ. հուլիսի 10-ին Մալաթիա-Սեբաստիայում կատարված ավազակային հարձակման դեպքը. երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Պարզվել են Երևան քաղաքում ամիսներ առաջ մի խումբ անձանց կողմից կատարված ավազակության դեպքի էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի չափը, ինչպես նաև՝ քննության համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ, հետևողական և մարտավարական առումով արդյունավետ պլանավորված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել  այն մասին, 53 և 37 տարեկան անձինք, ավազակությամբ հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով, 2023թ. հուլիսի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, խմբի կազմում, օգտվելով մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, ապօրինի մուտք են գործել Երևանի բնակչին պատկանող առանձնատուն։ Ապօրինի կերպով ձեռք բերված, իրենց հետ նախապես վերցրած և ապօրինի պահվող հրազեն հանդիսացող, չպարզված տեսակի կարճափող հրացանի և ատրճանակի գործադրման սպառնալիքներով կոտրելով տանտերերի կողմից դիմադրություն ցույց տալու հնարավորությունը՝ վերջիններիս պառկեցրել են հատակին և կպչուն ժապավեններով կապել նրանց ձեռքերը:

Այնուհետև, փոխլրացնելով միմյանց գործողությունները, տանտերերի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանցից պահանջել են ներկայացնել տանն առկա գումարն ու թանկարժեք զարդերը։ Ապա առանձնատան առկա չհրկիզվող պահարանից և տարբեր հատվածներից հափշտակել են ընդհանուրն առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 20.000.000 ՀՀ դրամին համարժեք տարբեր արտարժույթի և անվանական արժեքների թղթադրամներ, ոսկյա զարդեր, ոսկյա «Ռոլեքս» տեսակի ժամացույց, դյուրակիր համակարգիչ և ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաև՝ տանտիրոջ անվամբ հաշվառված ողորկափող որսորդական հրազենը և գազային ատրճանակը:

Տուժողների կողմից իրավապահ մարմիններին կատարվածի մասին հայտնելու հնարավորությունից զրկելու, իրենց կողմից կատարված հանցանքը թաքցնելու և հափշտակված գույքն անխոչընդոտ տնօրինելու նպատակով վերջիններիս տեղափոխել են առանձնատան լոգասենյակ, կապել աթոռներին, ապա հափշտակված իրերը բեռնել են առանձնատան բակում կայանված, տանտիրոջը պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 15.480.000 ՀՀ դրամ արժողության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, որով և դիմել են փախուստի՝ տանտերերին պատճառելով, նախնական տվյալներով, առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 35.480.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Նախաքննության ընթացքում, Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում գողոնի մի մասը՝ ավտոմեքենան և հափշտակված զենքերից մեկը, հայտնաբերվել է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթն իրականացնող քննիչը միջնորդություն է ներկայացրել հսկողություն իրականացնող դատախազին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 335-րդ հոդվածի 2-րդ մասով և 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցել վերոհիշյալ անձանց նկատմամբ, որոնք բավարարվել են: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է և հայտարարվել հետախուզում:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նշված անձանց, ինչպես նաև գողոնն ամբողջությամբ հայտնաբերելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց կողմից կիրառված հրազենների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ: