Թուրքիայում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՎնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց
Երևան-Սևան-Իջևան ճանապարհին «Volkswagen Tuareg»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և գլորվելով հայտնվել ձորում․ կա զnh
Մրցույթից դուրս մնացած դիմորդների համար ԳԹԿ-ն մի քանի օրից կկազմակերպի լրացուցիչ մրցույթ՝ թափուր տեղերի համար
Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»
Ռուսաստան ժամանած միգրանտներին կպարտավորեցնեն անմիջապես հեռախոս գնել
Ի՞նչ իմաստ ունի վարկանիշներ որոշել, ներթիմային ընտրություններ անել, եթե ցուցակի 96-րդ համարը պետք է ԱԺ-ում կարևոր պաշտոն զբաղեցնի. «Հրապարակ»
Մոսկվայում Wildberries-ի պահեստի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 24 մարդ վիրավորվել է
Միլիարդների հարկ վճարող հանքարդյունաբերողները միլիոններ են նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին. «Ժողովուրդ»ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունԱրցախի նախագահի և ԱԺ նախագահի ընտրությունների վերաբերյալ քննարկումներ կլինեն. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանի ձեռամբ էլի երկրի «հերն է անիծվում». «Փաստ»Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին. «Հրապարակ»Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. թափառող շներին, բացի պատվաստումից և ստերջացումից, նաև պարտադիր է այլ հիվանդության հետազոտությունը. «Փաստ»Ֆին.Նախարարի մասով դատարանի պարտադրանքով հարուցված վարույթը շուրջ 7 ամիս է՝ տեղից չի շարժվում. «Ժողովուրդ»«Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից. «Հրապարակ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ» Վերևից «վիզ են դրել» «կեղտ». «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Բայրամովը Լավրովի հետ բանակցություններից հետո հնարավոր է այցելի Ուկրաինա ԱՄՆ-ն Իսրայել է ուղարկում մի քանի տասնյակ ռազմական օդային լիցքավորման ինքնաթիռներ Միջնորդությունները մասնակի բավարարվել են. հայ գերիների գործով ավարտվել են կողմերի ելույթները Իրանը հարձակվել է Թաիլանդի դրոշով ընթացող նավի վրա՝ Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C Դատավորը հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը Ռուսաստանը բողոք է ներկայացրել Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը ՀԲ-ն նախազգուշացրել է ՌԴ արտահանման սահմանափակումների պատճառով Հայաստանի տնտեսության համար առաջացող ռիսկերի մասին Վլադիմիր Սպիվակովը հիվանդությունից հետո ապաքինվում է Երևանում Բագրավանի սարերում ուժեղ կարկտահարության հետեւանքով երիտասարդ նախրապանը լուրջ վնասվածքներ է ստացել Ուշադրություն. Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում տեղադրվել է լուսացույց Իրանում հայտնել են Խարկ կղզու մոտ դատարկ լցանավերի վրա ԱՄՆ-ի հարվածների մասին Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա․ «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն ՊԵԿ-ը Չինաստանում ծանոթացել է մաքսային վարչարարության թվային լուծումներին Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը Հայտնի են ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարները Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են արտահանման աջակցության և անասնաբուժության ոլորտի ծրագրերը Հրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով. ԿԳՄՍՆ Մահացել է КВН-ի ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Վարշավյան փողոցում Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը. «Ազատություն» Ե՞րբ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Կիևի ռեժիմի դեմ․ Զախարովա Ոստիկանների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է․ ՔԿ Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քաղաքականություն

Վեհափառը խոսել է հայ և ռուս ժողովուրդների բարեկամության մասին, որի ակունքում կանգնած է նաև եկեղեցին

Փետրվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի ժամանակավոր կառավարիչ, Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյին։

Հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները բերեց արքեպիսկոպոս Ակսիյին նշանակման առթիվ՝ մաղթելով արդյունավոր առաքելություն ի նպաստ Հայաստանում ռուսական համայնքի հոգևոր կյանքի զորացման և երկու Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների առավել ամրապնդման:

Հանդիպմանը Հայոց Հովվապետն իր ողջույններն ու շնորհավորանքները փոխանցեց նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին գահակալության 15-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ և արդյունավոր հովվապետության երկար տարիներ։

Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանը, որի ակունքներում կանգնած են նաև երկու Եկեղեցիները։ Վեհափառը վստահությամբ արձանագրեց, որ հավատն այն ամուր հիմքն է, որով ժողովուրդներն արժանապատվորեն կհաղթահարեն իրենց առջև ծառացած մարտահրավերները՝ վերականգնելով իրենց կյանքում բաղձալի խաղաղությունը։

Նորին Սրբությունն անդրադարձավ հայ ժողովրդի համար դժվարին այս շրջանում Ռուս Եկեղեցու հովվապետի ցուցաբերած աղոթական զորակցությանը և ներդրած ջանքերին ուղղված Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանմանը։ Հայոց Հայրապետը ցավով արձանագրեց, որ այսօր, երբ հայաթափված է Արցախը Ադրբեջանի կողմից շարունակվում են ոտնձգությունները հայկական սրբավայրերի նկատմամբ, փաստագրված են նաև սրբատեղիների ոչնչացման դեպքեր։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը  մաղթեց, որ Երկնավոր Տերը զորավիգ լինի պատերազմների փորձության միջով անցնող ժողովուրդներին։

Ակսիյ արքեպիսկոպոսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Նորին Սրբությանը փոխանցեց  Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի եղբայրական ողջույններն ու աղոթքները։ Երևանի և Հայաստանի թեմի ժամանակավոր կառավարիչը վստահեցրեց Հայոց Հայրապետին, որ պիտի ամենայն ջանք գործադրի ռուսական համայնքի հոգևոր խնամքի կազմակերպման և երկու ժողովուրդների ու Եկեղեցիների միջև հարաբերությունների առավել սերտացման։

Վերջում Նորին Սրբությունը վերստին իր բարեմաղթանքները բերեց թեմի նորանշանակ ժամանակավոր կառավարչին՝ աղոթելով, որ Աստված զորակից ու օգնական լինի նրան իր առաքելության մեջ։

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Տ․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը  և Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։