ՀՀ ՄԻՊ-ը Ժնևում մի շարք հանդիպումներ է ունեցել․ քննարկվել են ոլորտային հարցեր
Շարունակվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև: Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը։
Փետրվարի 9-ին Անահիտ Մանասյանն այցելել է Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարի գրասենյակ, որտեղ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ:
Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: