Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքներինԵրևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան
Ճնշումների համակարգի «ճարտարապետը» փորձում է ներկայանալ որպես դրա դեմ պայքարի «գլխավոր հերոս»
Հոկտեմբերի 22-23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20։00-նԿարծում եմ՝ դա տեղի կունենա նոյեմբերին. Զելենսկին՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասինԿոտայքում հայտնաբերվել է համակարգչային հափշտակnւթյան, փողերի լվացման մեղադրանքներով հետախուզվող 35-ամյա տղամարդը (տեսանյութ)«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին ԵղնիկներումԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Իրանի դեմ հարվածները վերսկսելու ծրագիրըՍարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել ու շպրտել դրանք, որոնցից մեկն էլ մխրճվել է մեքենայի մեջ․ վիրավորը վարորդի 11-ամյա դուստրն է Այսօր Սբ. Խարիթյանների, Արտեմեա, Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օրն է Այսօրվանից կմեկնարկեն «ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքներըԴատախազը և քննիչը դեռևս հրապարակայնորեն չեն պարզաբանել, թե կոնկրետ ինչպես կարող են Քոչարյանները խոչընդոտել քննությանը, և ինչու է անհրաժեշտ նրանց պահել կալանքի տակ. հայտարարությունՏարրական օպերատիվության և տեղեկատվական ռիսկերի կառավարման մեխանիզմներ գոյություն չունեն. ԱբրահամյանՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիք՝ TRIPP-ի աշխատանքների մեկնարկն ու հետագա ընթացքը տեղում քննարկելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանի 5 վարչական շրջանում և 8 մարզումԴոլարի վաճառքի միջին գինը՝ 363.62 դրամ էՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Սառը ցնցուղ Փաշինյանի համար. «Հրապարակ»Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը շատ բնակավայրերում լույս չի լինիԳեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ»Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում»․ «Ժողովուրդ»«Շուտով դուրս կհանենք». Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ է բացահայտել ՔՊ-ն Եղեգիսի համայնքապետի մասին, որ հեռացրել է կուսակցությունից․ «Ժողովուրդ»Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը8 միլիոն՝ աֆրիկացիներին Երևան բերելու համար. «Հրապարակ» ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից․ «Ժողովուրդ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»3 օր առաջ սահմանը հատած ադրբեջանցին մոլորվել է. ձեռնարկվում են գործողություններ նրան վերադարձնելու համար . ԱԱԾ ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ»Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»Բալիստիկ հրթիռային հարված Կիևին․ վնասվել են բենզալցակայաններ և բնակելի տներ, աճում է տուժածների թիվը Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը
Քաղաքականություն

Ոտքի՛ ելեք, այլապես մոտալուտ ապագայում Հայաստանին կսպասի Արցախի ճակատագիրը․ «Որդիների Կանչ»

«Որդիների Կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել․

«Հարգելի այս ազգակործան իշխանությանը ընդդիմադիր ուժեր, քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, քաղտեխնոլոգներ, կուսակցություններ,ՀԿ-ներ, Շարժումներ, լրագրողներ, լրատվականներ, մեդիաներ, բլոգերներ, ակտիվ, երկրի ճակատագրով մտահոգ և տառապող հայրենասեր հայրենակիցներ: Դադարեք մեկնաբանել իշխանության ազգադավ մտքերը, պետությունը մասնատելու, ժողովրդին պառակտելուն ուղղված լրատվական դաշտ միտումնավոր նետված մեկը մյուսից աբսուրդի հասնող անընդունելի և իհարկե դատապարտելի թեզերը:

Գիտենք, գիտենք, գիտենք այդ ամենը և հասկանում ենք: Սակայն բավ է սպասարկել թրքահպատակ իշխանության օրակարգերը: Միևնույնն է, դրանով ազգի ճակատագրով մտահոգ քաղաքացիները չեն շատանում, ովքեր պատրաստ կլինեն ոտքի կանգնել հանուն իրենց արժանապատվության, հանուն հայ մնալու,հանուն պետության ազատության ու անկախության, ինչի համար իրենց կյանքը զոհաբերեցին հազարավոր մեր որդիները: Որովհետև, ովքեր դա հասկացել են, արդեն հասկացել են, և 3 տարին ու 3 ամիսը ավելի քան բավարար էր դա հասկանալու և դրանում համոզվելու համար:

Ազգի նվիրյալների սրտերը էլ չեն դիմանում հայրենիքի երկիրն ու երկինքը պատած այս ճնշող ու գարշելի մթնոլորտին:

Դարձեք մեկ վճռական ուժ, միավորեք ձեր բոլոր տեսակի ռեսուրսները, մի կողմ դրեք ձեր բոլոր ամբիցիաներն ու քեները, մեղավորների փնտրտուքը: Դրանով միայն վնաս էք տալիս պետության փրկության գործին: Խոսեք մեկ լեզվով, իրար հարգելով և հանդուրժելով, և միայն մեկ թեմայի շուրջ՝ ինչպես հեռացնել պետությունը կործանող իշխանությանը, սա՛ պետք է լինի ամբողջ ըննդիմադիր դաշտի օրակարգը, սկսած լրագրողներից, լրատվականներից, վերջացրած սոց. ցանցերի օգտատերերով, և գործադրեք դրա իրականացման համար ձեր բոլոր ջանքերը, այլ ոչ թե առավոտից առավոտ մեկնաբանեք այս կամ այն՝ իրենց արդեն վիլայեթական պաշտոնյաներ երևակայած ազգադավների հայտարարություններն ու անհեթեթությունները։ Դրանով դուք սպառում եք ձեր էներգիան ու ցասումը՝ իրական պայքարի համար տակը բան չթողնելով ։

Միավորվեք մեկ նշանաբանով՝ ով դեմ է գործող իշխանության կողմից տարվող քաղաքականությանը, նա դաշնակից է այս գլխավոր պայքարում: Ներկայացրեք հասարակությանը ձեր ծրագիրը, ոտքի հանեք ժողովրդին և գործեք: Այլապես մոտալուտ ապագայում Հայաստանին կսպասի Արցախի ճակատագիրը՝ շատ ավելի վատ հետևանքներով, քանի որ ոչ փախչելու տեղ կա, ոչ էլ տարհանվելու»։