Կողմերը պետք է ամեն կերպ խուսափեն այնպիսի գործողություններից, որոնք մյուս կողմը կարող է համարել սադրիչ․ Պեսկովը` Հայաստանին և Ադրբեջանին
Ռուսաստանը հույս ունի, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը կշարունակվի: Այս մասին, Vesti.ru-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Լրագրողները Պեսկովին հարցրել են՝ արդյո՞ք այսօր առավոտյան տեղի ունեցած սահմանային հակամարտությունը վտանգում է «խաղաղության պայմանագրի» (չակերտները` NEWSPRESS.am-ի) ստորագրումը։
«Նման միջադեպերն առնվազն չեն նպաստում այս գործընթացի առաջխաղացմանը, բանակցային գործընթացին կամ խաղաղության պայմանագրի ստորագրմանը մոտենալուն։ Բայց մենք հույս ունենք, որ այդ գործընթացը կշարունակվի»,- ասել է Պեսկովը։
Բացի այդ, Ռուսաստանն Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է արել։
«Կողմերն էլ պետք է ամեն կերպ խուսափեն այնպիսի գործողություններից, որոնք մյուս կողմը կարող է համարել սադրիչ»,- ասել է Պեսկովը։