Տաշիր Սամոյի քրոջ տղան՝ Հայկ Իգնատյանը ներքին կարգով ՔՊ-ի ջրաղացին ջուր է լցնում
Հայոց ցեղասպանությունը ճանաչում է ֆաշիստական երկիր, որը Թուրքիայից հետո ամենաշատն է պայքարել դրա դեմՎաղը լույս չի լինի 5 մարզի և Երևանի 2 վարչական շրջանի մի շարք հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցը ընդգրկվել է աշխարհի լավագույն դպրոցների թոփ 10-ումՀունիսի 30-ից Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիԿասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունըԿիևի ռեժիմի փրկությունը Ռուսաստանի ծրագրերի մեջ չի մտնում. ՊուտինԴոլարի ու եվրոյի փոխարժեքները կայուն են Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներինՍևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ովԻրավապահները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտելԱղետալի երկրաշարժից օրեր անց Վենեսուելայում փրկարարները փլատակներից ողջ են դուրս բերում 9 ամսական երեխային ու նրա մորը«Օրրանի» երկարամյա աջակից Հենրիխ Մխիթարյանը՝ սաներին իսկական տոն պարգևեցԿասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել առաջիկա օրերին զերծ մնալ փոխադարձ հարվածներից«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվելԳյումրիում այսօր տրվել է ամառային զորակոչի մեկնարկը
Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանը միջնորդություն է ներկայացնում հայցային վաղեմություն կիրառելու մասին. 168.am
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներՃիշտ եք անում, որ բանի տեղ չեք դնում Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչմանը․ ԴանիելյանՆախորդ շաբաթ վթարների հետևանքով զոհվել է 9 մարդԻսրայելը գործողության ընթացքում սպանել է «Իսլամական Ջիհադի» անդամիԴժվար է ակնկալել, որ Հայաստանը կկարողանա լիարժեք օգտվել այդ նոր իրավիճակից. Քաղաքագետը՝ Իսրայելի կառավարության որոշման մասինՎրաստանում հայկական մշակույթի օրեր կանցկացվեն, Ժաննա Անդրեասյանը կգործուղվի ԹբիլիսիԹուրքիայի նախագահի աշխատակազմից Իսրայելին մեղադրել են «կեղծավորության» մեջՔաղաքական հայացքների համար անվստահության հիմքով ինձ ազատեցին իմ զբաղեցրած պաշտոնից. Հայաստան ՀակոբյանՔաղաքական հաշվարկ․ Իսրայելն ընտրել է չափված քայլԱրտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «Լույս» հիմնադրամԻրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՌուսական բանակը հարվածներ է հասցրել Դնեպրոպետրովսկին և Չեռնիգովին. կան զոհեր և վիրավորներ
Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ-ն մանրամասնում է
Մեքենայի հրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանից էին, դուրս էին եկել ԵԿՄ-ից, գնում էին զորամաս հարազատին տեսակցության (տեսանյութ)Կասեցվել է «Արարատյան» կաթնամթերքի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀրդեհ՝ Կապուտան բնակավայրում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլԲոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Տիգրանաշենի պատկանելությունը, կատարում են Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն. Մեսրոպ ԱռաքելյանՀայոց ցեղասպանության ճանաչումը չի ազատում Իսրայելին արցախահայության դեմ հանցագործություններին առնչություն ունենալու պատասխանատվությունից. ՀՅԴ Հայ ԴատԻսրայելը շարունակում է հարվածներ հասցնել ԼիբանանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանովԱննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԵրբ ես գնամ այնտեղ շրջայցի՝ հանկարծ այնտեղ նոր բնակիչներ չունենանք․ էդ բնակարանները ո՛չ պատ պետք է ունենան, ո՛չ դուռ պետք է ունենան, ո՛չ էլ պատուհան. ԱվինյանԵվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1․300 մարդԿասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՄանդատներ վերցնել-չվերացնելու հարցին անդրադարձ կկատարենք միայն ՍԴ որոշումից հետո. ՎարդևանյանՔաղաքի մուտքերի մոտ պետք է լինեն ավտոկայանատեղիներ, որտեղ մարդիկ թողնելու են իրենց մեքենաներն ու շարունակեն տեղաշարժվել հանրային տրանսպորտով. ԱվինյանԱդրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյունը ճանաչելու մասին որոշումըԵթե ասֆալտի մասով հարց ունեցանք, էլի գումար չենք տալու. Տիգրան ԱվինյանՆախկին փոխնախարարը պատգամավորական մանդատից կհրաժարվի. ովքե՞ր չեն ուզում ԱԺ գնալՊակիստանը հարվածեր է հասցրել Աֆղանստանին. կան զոհերԱվտոմեքենայում հայտնաբերվել է նաև 4-րդ ուղևորի կիսամոխրացած մարմին
Տեսանյութ

Ակնհայտ է, որ նախաքննության ընթացքում տված վկաների ցուցմունքները ձևական են և թելադրված․ փաստաբանը նոր մանրամասներ հայտնեց «Ոսկե աքաղաղ» ռեստորանի խնջույքից հետո տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին (տեսանյութ)

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում` դատավոր Գեղամ Մարգարյանի նախագահությամբ, շարունակվում է դատավարությունը՝ կապված 2018 թվականին «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրում կայացած խնջույքից հետո տեղի ունեցած դժբախտ պատահարի հետ։

NEWSPRESS.am-ը պարբերաբար անդրադառնում է գործին, ընթացող դատական նիստերին ու դրա հետ կապված որոշ մանրամասների։

Հիշեցման կարգով նշենք, որ միջադեպի օրը Գառնի համայնքի բնակիչ, 1987 թվականին ծնված Ռազմիկ Ներսիսյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որից 10 օր հետո մահացել է։ 

Թեև պատահարից անմիջապես հետո պարզվել են հանգամանքները, և բոլոր վկաները նշել են, որ տեղի ունեցածը զուտ դժբախտ պատահար է, սակայն դրանից երկու տարի անց, խմբակային կանխամտածված սպանության անվան ներքո, ձերբակալվում են թե՛ խնջույքի մասնակիցները, թե՛ ռեստորանի աշխատակիցները։

Մեզ հետ զրույցում, գործով մեղադրվող Ռոման Մովսիսյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը նկատում է, որ վերջիններիս նկատմամբ անազատության մեջ ճնշումներ են գործադրվել, որպեսզի նրանք ցուցմունք տան Ռոման Մովսիսյանի դեմ՝ ասելով, թե իբր տեղի ունեցածը ոչ թե դժբախտ պատահար է, այլ սպանություն, որն իբր թե կանխամտածված իրականացրել է Ռոմանը՝ իր մանկության ընկերոջ՝ Ռազմիկի նկատմամբ։

Նախորդ դատական նիստից հրապարակել էինք վկաների գաղտնալսված զրույցի վերծանված տեքստը։

Գործով մյուս վկաները, մասնավորապես Ժիրայր Բաղդասարյանը, Վարդգես Կարապետյանը և Սեդա Բաբայանը, ովքեր եղել են Գառնի գյուղի Գառնի սուպերմարկետի տարածքում, իրենց ցուցմունքներում նշել են, որ Ռոմանն օգնություն է կանչել, ջուր ուզել, ասել, որ Շտապօգնություն կանչեն, իսկ հետո, տեսնելով, որ Շտապօգնության մեքենան ուշանում է՝ իր մեքենայով ու մյուս ընկերոջ՝ Սամվելի օգնությամբ Ռազմիկին հասցրել է հիվանդանոց։

Վերոհիշյալ վկաներից Վարդգես Կարապետյանը նշել է, որ Ռազմիկին հիվանդանոց տանելիս՝ ինքն էլ է գնացել նրանց հետ։ Անգամ իր «մայկան» են հագցրել նրան, քանի որ Ռազմիկին ուշքի բերելու համար ջուր էին լցրել նրա վրա ու նրա հագուստը թրջվել էր։

Ինչպես այս, այնպես էլ մյուս վկաներն իրենց ցուցմունքներում չեն պնդել, որ կռիվ կամ վիճաբանություն է եղել։ Ավելին՝ ոչ ոք կռվելիս չի տեսել տղաներին։ 

Դատական նիստի ժամանակ, ընթերցելով ճառը, փաստաբան Ռուբեն Բալոյանը նշեց այն հիմնավորումները, որոնք ձեռք են բերվել սույն քրեական գործով․

  • «Ոսկե Աքաղաղ» ռեստորանային համալիրում Ռոման Մովսիսյանը, Ռազմիկ Ներսիսյանը, Սամվել Նազարյանն ու ևս 8-9 ընկեր խաշ են կերել, քեֆ արել:
  • Երբ Ռոման Մովսիսյանը հաշիվն է փակել, Ռազմիկ Ներսիսյանը դուրս է եկել պատշգամբ, իսկ Սամվել Նազարյանը եղել է արտաքնոցում:
  • Դրանից հետո Ռազմիկ Ներսիսյանին տեսել են աստիճանավանդակի ստորին հատվածում, գետնից բարձրանալիս:
  • Վկաներից Սամվել Նազարյանը, Ռուզան Խաչատրյանը, Լուսինե Խաչատրյանը ցուցմունքներ են տվել, որ տեսել են, թե ինչպես է Ռոմանն օգնում Ռազմիկ Ներսիսյանին բարձրանալ: Այնուհետև՝ Ռոմանն ու Սամվելը թևանցուկ տարել, նստեցրել են Ռազմիկին ավտոմեքենայի հետնամասում ու հեռացել ռեստորանային համալիրից:
  • Համաձայն Ռոման Մովսիսյանի, Սամվել Նազարյանի, Լուսինե Շահբազյանի, Ռուզաննա Խաչատրյանի ցուցմունքների` Ռազմիկ Ներսիսյանը «Ոսկե Աքաղաղ» ռեստորանային համալիրի աստիճանավանդակից վայր է ընկել, ինչի արդյունքում ստացել է նախաքննությամբ և դատաքննությամբ չպարզված վնասվածքներ /գանգի հիմի կոտրվածք և այլն/: Անգամ Սամվել Նազարյանն է գաղտնալսման ժամանակ ասում, որ Ռազմիկն աստիճաններից վայր է ընկել:

«Փաստացի մեղադրողը Սամվել Նազարյանի գաղտնալսումից վերցրել է այն, ինչ որ անհրաժեշտ է մեղադրանքի համար: Մինչդեռ, տուժողի կողմից աստիճավանդակից վայր ընկնելու վերաբերյալ Սամվել Նազարյանի խոսքերը շրջանցվում են: Այս մասով ևս կատարվում է անարդար, միակողմանի, մեղադրական թեքումով քննություն: Դրա վառ ապացույցն այն է, որ քննիչը Ս. Նազարյանին գաղտնալսման շուրջ հարցաքննելիս, վերջինիս հարց չի ուղղում, որ Դուք գաղտնալսումով նշում եք, որ Ռազմիկն աստիճաններից վայր է ընկել, ինչ կասեք այդ մասին: Այլ հարցեր է ուղղում բացառապես «մի հատ տվի բերնին ընկավ» խոսքերի շուրջ: Ի վերջո, տուժողի՝ աստիճաններից վայր ընկնելու հանգամանքը համալիր փորձաքննությամբ չի հերքվել։ Ամփոփելով վերոգրյալը հանգում ենք հետևության, որ գործով հարցաքննված որևէ անձի ցուցմունքով չի հիմնավորվում Ռոման Մովսիսյանի կողմից տուժողին հարվածներ հասցնելով սպանելու հանգամանքը»,- նշեց Ռուբեն Բալոյանը։

Փաստաբանը, դիմեց մեղադրող դատախազին․ «Հարգելի դատախազ, արդյոք ռեստորանային համալիրի բակում Ռոմանի կողմից Ռազմիկին հարվածներ հասցնելու վերաբերյալ Ձեր մեղադրանքը ենթադրություն չէ՞: Չէ՞ որ գործում դրա վերաբերյալ առկա չէ որևէ ապացույց: Ի վերջո, գոնե դատաքննության վերջում հստակեցրեք՝ տուժողին ոտքո՞վ են հարվածել, թե՞ ձեռքով և ո՞վ է հարվածել: Իսկ մահակն ի՞նչ եղավ…»,- հարցրեց նա։

Բալոյանը նշեց նաև, որ դատարանում, մանրամասն պատասխանելով կողմերի հարցերին, վկաներից որևէ մեկը չներկայացրեց որևէ հստակ հիմնավորում, որը կողմի կամ դատարանի մոտ կարող էր համոզվածություն առաջացնելր, որ կոնկրետ վկան իրոք կռիվ է տեսել կամ կռվի ձայն լսել։

«Վերոգրյալից ակնհայտ է, որ նախաքննության ընթացքում տված վկաների ցուցմունքները ձևական են և թելադրված»,- ասաց նա՝ հարց ուղղելով դատարանին․ «Ի վերջո, ինչո՞ւ դատարանը պետք է վստահի բազմաթիվ ապօրինություններ թույլ տված նախաքննական մարմնին, այլ ոչ թե իր իսկ կողմից իրականացված հարցաքննության արդյունքներին»:

Փաստաբանը նկատեց, որ եթե անգամ ինչ-որ թեմայի շուրջ ռեստորանի բակում նրանք բարձր տոնով խոսել են, նշվածը բավարար չէ հանգելու հետևության, որ Ռոմանը հարվածներ է հասցրել իր ամենամտերիմ ընկերոջը՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ:

Առհասարակ՝ քրեական գործով առկա չէ որևէ տվյալ, որով կարելի է հետևություն անել՝ Ռոման Մովսիսյանի կողմից իր մանկության, ամենամտերիմ ընկերոջը հարվածելու, ավելին՝ սպանելու դրդապատճառի մասին:

Հիմնավորված չէ նաև մեղադրանքում հնչեցված այն միտքը, թե իբր Ռոման Մովսիսյանը Ռազմիկ Ներսիսյանին հարվածներ հասցնելու նպատակով է կտրուկ կայանել ավտոմեքենան: Ողջ քրեական գործով հիմնավորվել է, որ Ռոման Մովսիսյանը մեքենան կանգնեցրել է Ռազմիկ Ներսիսյանի պահանջով և միայն այն բանից հետո, երբ մեքենայի դուռը բացելով` տուժողն ընկել է ավտոմեքենայից:

«Այն, որ մեր պաշտպանյալը մեքենան կանգնեցրել է Ռ. Ներսիսյանին հարվածներ հասցնելու նպատակով, անգամ ենթադրություն էլ չէ: Նշված միտքը ևս մեղադրանքում շարադրվել է նպատակային՝ սպանություն կատարելու փաստը հիմնավորելու համար: Հարգելի' դատարան, գումար պահանջելու համար մտերիմ ընկերոջը ոչ ծեծի են ենթարկում, ոչ էլ սպանում»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ մեղադրանքը տրամաբանական և պատճառաբանված չէ:

Ինչ վերաբերում է Սամվել Նազարյանի գաղտնալսումներին, որում վերջինս իր զրուցակցին հայտնել է, որ երբ մեքենայից դուրս է եկել ու տեսել Ռազմիկին ընկած, հարցրել է՝ էս ի՞նչ եղավ, էս ի՞նչ արիր, վերջինս էլ պատասխանել է, որ մի հատ տվի բերնին, ընկավ, ապա, ըստ փաստաբանի, եթե անգամ հիմք ընդունեն Սամվել Նազարյանի գաղտնալսումներով հայտնածը, ապա կստացվի, որ «Գառնի» սուպերմարկետի դիմաց մեղադրյալը տուժողին հարվածել է մեկ անգամ:

Այսինքն` մեղադրանքի հիմքում դրված գաղտնալսմամբ չի հիմնավորվում, որ Գառնի սուպարմարկետի դիմաց Ռոման Մովսիսյանը տուժողին բազմաթիվ հարվածներ է հասցրել:

Փաստաբանըն առաջ քաշեց մի շարք հարցեր ևս, որոնք Քրեական գործով չեն հիմնավորվել: Այսպիսով ակնհայտ է, որ Ռոման Մովսիսյանին առաջադրված մեղադրանքը գործով ձեռք բերված որևէ ապացույցով չի հիմնավորվում:

«Կրկին նշենք, որ գործով հարցաքննված որևէ անձի ցուցմունքով կամ այլ ապացույցով, անգամ գաղտնալսմամբ չհիմնավորվեց «Ոսկե Աքաղաղ» ռեստորանային համալիրի բակում Ռոման Մովսիսյանի կողմից Ռազմիկ Ներսիսյանին հարվածներ հասցնելու հանգամանքը: Եթե ըստ նախաքննության մարմնի՝ Ռազմիկ Նեսիսյանը ռեստորանային համալիրի բակում ծեծի է ենթարկվել և ստացել մարմնական վնասվածքներ, ապա այս դրվագով գործի վարույթը պետք է կասեցվեր՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով: Կոպիտ ասած՝ եթե Ռ. Նեսիսյանը ռեստորանի բակում ծեծի է ենթարկվել և նրան պատճառվել են չպարզված քանակի մարմնական վնասվածքներ, ապա դրա հեղինակը Ռ. Մովսիսյանը չէ, գտեք կատարողներին… Ռ. Մովսիսյանը ռեստորանի բակում Ռազմիկին չի հարվածել ընդհանրապես, սա միանշանակ է և անհերքելի»,- ասաց Ռուբեն Բալոյանը։:

Պաշտպանը դատարանին խնդրեց վճիռը կայացնելիս նաև հաշվի առնել Ռոման Մովսիսյանի անձը բնութագրող հանգամաքները, որ նա նախկինում դատապարտված կամ որևէ կերպ արատավորված չի եղել, բնութագրվում է դրական և այն, որ նա ամուսնացած է ու իր խնամքին ունի 4 անչափահաս երեխա։

«Խնդրում ենք, Ռոման Մովսիսյանին առաջադրված մեղադրանքում արդարացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով»,-եզրափակեց փաստաբանը։

Դատական նիստն ավարտին չհասավ, քանի որ դատախազը նշեց, որ մեկ այլ վայրում պետք է մասնակցի այլ դատական նիստի և խնդրեց հետաձգել ընթացող նիստը։

Որոշվեց հաջորդ դատական նիստն անցկացնել մարտի 4-ին, ժամը՝ 16։00-ին։

Արմինե Մկրտումյան