Ադրբեջանի ԱԳՆ-ն «անհիմն» է որակել ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, նշում են, թե պատասխանել են «սպառնալիքին»
Ադրբեջանի արտգործնախարարությունն «անհիմն» է որակել Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը, որ սահմանային էսկալացիաներ ծավալելու համար Ադրբեջանը պատրվակներ է փնտրում:
Այդ երկրի ԱԳՆ-ից նշում են իբր պատասխանել են «հայկական ռազմական հենակետից» եկող սպառնալիքին․
«Ադրբեջանը հավատարիմ է մնում խաղաղ գործընթացին և կոչ է անում հայկական կողմին՝ խուսափել ռազմական էսկալացիայից, ինչը կարող է վտանգել այդ ուղղությամբ ջանքերը»,- ասում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։