Հայկական կողմը ուսումնասիրում է՝ռազմական հանցագործությո՞ւն էր Ադրբեջանի կողմից սահմանի հրաձգությունը
Փաստացի տեխնիկական առումով սահմանի այսօրվա դեպքը ընկնում է ՄՔԴ-ի տարածքային իրավազորության տակ արդեն, քանի որ դատարանի կանոնադրությունը Հայաստանի համար մտել է ուժի մեջ և գործում է Հայաստանի տարածքի նկատմամբ։ Այդ մասին «Հանրային» Հ/Ը-ին տված «Հարցազրույցում» ասել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ հայտնելով, որ ուսումնասիրում են «դիպվածը որակելու հիմքերը»․
«Անկախ ամեն ինչից այդ դիպվածը իրավական գործընթացների շրջանակներում կներկայացնենք ՄՔԴ-ում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում», - հայտարարել է նա։
Կիրակոսյանը պարզաբանում է, որ պետք է հասկանալ, թե ինչպես որակել «այդ արարքը». «Եթե որակել որպես ռազմական հանցագործություն, ապա պետք է հասկանալ, թե ինչ հիմքով»,- ասել է նա՝ զերծ մնալով միջադեպին այս փուլում իրավական գնահատական տալուց: