Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Ինտենսիվ այգեգործության զարգացման պետական աջակցության ծրագրի շրջանակներում խարդախությամբ հափշտակվել են պետական միջոցներ

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում շարունակվում է ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության և ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացվող փոխհատուցման միջոցների՝ խարդախությամբ հափշտակությանը և այդ նպատակով փաստաթղթերի կեղծմանը վերաբերող մի քանի քրեական վարույթների նախաքննությունը։

Այս մասին հայտնոըմ են ՀՀ քննչական կոմիտեից:

Քրեական վարույթներից մեկով, որը նախաձեռնվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա,  պարզվել է, որ Վայոց ձորի մարզի բնակիչը, հանդիսանալով մարզում գտնվող 1,15 հեկտար հողատարածքի վարձակալ, մասնակցել է «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակելու ինտենսիվ պտղատու արգիների և հատապտուղների հիմնման համար պետության աջակցության» ծրագրին։

Հողամասում նա հիմնել է ընկուզենու ինտենսիվ այգի և ՀՀ պետական բյուջեից այգետնկման ծախսերի 50%-ի չափով փոխհատուցում ստանալու ակնկալիքով, ի թիվս հիմնավորող այլ փաստաթղթերի, 2023թ․ մայիսին խաբեությամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն է ներկայացրել իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող, իբրև թե ԱՁ-ի հետ կնքված ծառայությունների մատուցման կեղծ պայմանագիր, որի համաձայն՝ պայմանագրի կողմը պարտավորվել է հիշյալ 1.15 հա հողամասում իրականացնել գյուղատնտեսական աշխատանքներ՝ որոնց ընդհանուր արժեքը սահմանվել է 10.422.450 ՀՀ դրամ։ Շահառուն նախարարություն է ներկայացրել նաև՝ պայմանագրի կողմերի միջև կազմված հանձնման-ընդունման ակտ, որի համաձայն իբրև թե կատարվել են համապատասխան գյուղատնտեսական աշխատանքներ՝ նշված գումարի չափով։ Մինչդեռ պարզվել է, որ Ա/Ձ-ն նման ծառայություններ չի մատուցվել:

Շահառուն, սակայն, չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան աշխատակիցների կողմից նշված հողամասում իրականացված մոնիթորինգի և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայացված ծախսերը գերազանցել են ՀՀ-ում գործող շուկայական գները կամ չեն համապատասխանել իրականությանը, իսկ որոշ դեպքերում ուռճացված են եղել:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում քննվող մեկ այլ քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել, որ Արարատի մարզի բնակիչ Ս.Ղ.-ն մեկ այլ անձից՝ Վ.Դ.-ից տեղեկացել է ՀՀ կառավարության՝ «ՀՀ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված պետական աջակցության ծրագրով մինչև 10 հեկտար հողատարածքներում այգիներ հիմնելու պարագայում կատարված ծախսերի 50 տոկոսի չափով պետությունից փոխհատուցում ստանալու հնարավորության մասին և համաձայնել է Վ.Դ.-ի հետ խմբի կազմում, կեղծ փաստաթղթերի կազմման և օգտագործման միջոցով, խարդախությամբ, պետությունից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար:

Արդյունքում Արագածոտնի մարզում գտնվող, վարձակալած հողամասում Ս․Ղ․-ի կողմից ընկուզենու ինտենսիվ պտղատու այգի հիմնելու և պետական աջակցության վերոնշյալ ծրագրից վերջինիս օգտվելու հիմքեր ստեղծելու նպատակով, Վ․ Դ․-ի ուղղորդմամբ և կազմակերպմամբ այլ անձանց միջոցով կազմվել են Ս.Ղ.-ի կողմից ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն ներկայացման ենթակա կեղծ փաստաթղթեր՝ ծախսերը հիմնավորող պայմանագրերում ներառելով պետական աջակցության ծրագրով սահմանված 1հա հողատարածքի համար առավելագույն թույլատրելի սահմանաչափին հնարավորինս մոտ ծախսերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ, ինչպես նաև՝ իբրև կատարված ծախսերը հավաստող կեղծ փաստաթղթեր, որոնցում ներառվել են ինչպես առհասարակ չկատարված գյուղատնտեսական ծառայությունների դիմաց կատարված, այնպես էլ իրականում կատարված, սակայն՝ էականորեն բարձր արժեքով ներկայացված ծախսեր:

Ս.Ղ.-ն ինչպես իր, այնպես էլ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կազմված իրավունք վերապահող հիշյալ կեղծ փաստաթղթերը 2022թ. մարտին համապատասխան դիմումով ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։ Ապրիլ ամսին նրա և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության միջև կնքվել է «Պետական աջակցություն տրամադրելու» վերաբերյալ պայմանագիր՝  չնայած այն բանին, որ շահառուի կողմից կեղծ տեղեկատվություն տրամադրելը փոխհատուցման մերժման հիմք էր։

Դրա հիման վրա Ս.Ղ.-ին՝ որպես Ծրագրի շահառու, փոխանցվել է 58.500.000 ՀՀ դրամ գումար, որը խմբի մյուս անդամների նախնական համաձայնությամբ, հափշտակվել է՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Նկատի ունենալով, որ քննությամբ ձեռք է բերվել հանցանքի կատարումը վկայող փաստերի բավարար համակցություն՝ Ս․ Ղ․-ին, Վ․Դ․-ին, ինչպես նաև 4 այլ անձանց ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ։ Հաշվի առնելով, որ Ս․Ղ․-ի մասով կատարվել են անհրաժեշտ բոլոր վարութային և ապացուցողական գործողությունները՝ նրա առնչությամբ՝ ըստ մեղադրանքի ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 457-րդ հոդվածի 2-րդ մասի, վարույթից մաս է անջատվել, հայտարավել նախաքննության ավարտ և այդ մասով վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։

Նշված վարույթով քրեական հետապնդման ենթարկվող մյուս 5 անձանց մասով (4-ը՝  ֆիզիկական անձ, 1-ը՝ պաշտոնատար անձ) նախաքննությունը շարունակվում է։ Վերջիններիցս 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ երկուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Քրեական վարույթի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում նաև Վ․Դ․-ի և խմբի մյուս անդամների կողմից իրականացված խարդախության հանցավոր սխեմայում հնարավոր ներգրավված տասնյակ այլ անձանց գործողություններին ևս իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: