Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Ներքին Հանդում զոհեր ունենք, որոնց համար պատասխանատու է մեկը՝ սպիտակ դրոշն առածը. Գեղամ Մանուկյան

«Ինչու՞ է թշնամին հայտնվել Ներքին Հանդի մատույցներում։Պատճառն ամենևին 44-օրյա պատերազմը չէ։ Պատճառը Նիկոլ Փաշինյանն է ու իր իշխանությունը»,- գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով փետրվարի 13-ին Ներքին Հանդում Ադրբեջանի կողմից կրակողներին։ 

«Ողջ Հայաստանը սրտատրոփ հետևում էր Կապանի հատվածում տեղի ունեցող զարգացումներին։ Օրվա ընթացքում ստացվեցին ցավալի լուրեր. ունենք զոհեր՝

Էդուարդ Համլետի Հարությունյան
Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան
Գագիկ Վարազդատի Մանուկյան
Արսեն Գագիկի Համբարձումյան։

Տարաբնույթ քննարկումներ կարող են ծավալվել, բայց ինչու՞ պատահեց հարցն ունի նախապատմություն։

Ինչու՞ է թշնամին հայտնվել Ներքին Հանդի մատույցներում, գյուղի սահմանին՝ անգամ գերեզմանատունը տիրապետության տակ պահելով, վերահսկելով բոլոր բարձրադիր դիրքերը, բարձունքները, բլուրներն ու գագաթները։

Պատճառն ամենևին 44-օրյա պատերազմը չէ։ Պատճառը Նիկոլ Փաշինյանն է ու իր իշխանությունը։

Փաստերը հերթով՝

2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայտարարությունը ստորագրելու պահին ադբեջանական ուժերը ոչ միայն այս դիրքերում չէին, այլեւ գտնվում էին շուրջ երկու տասնյակ կիլոմետր հեռու այդտեղից ու, համաձայն եռակողմ Հայտարարության, պետք է մնային այդտեղ։

Բայց 2020 թվականի դեկտեմբերի 17-18-ին անկանկալ մեր զորքերին հրամայում են ետ քաշվել այդ տարածքներից։ Ինչու՞։ Պատասխան չկար, ասում էին բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում։

Գործընկերուհուս՝ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ ամիսներ շարունակ հետաքննություն էինք անում, հարցումներ ուղարկում ՊՆ, ԱԱԾ, Քննչական, վարչապետի աշխատազմ, ԳՇ: Մեկ տարի հետո, միայն 22021 թվականի դեկտեմբերին ստացանք ԳՇ պատասխանը՝ եղել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի գրավոր համաձայնագիրը, որը Նիկոլը ասում էր՝ կայացվել է իր որոշմամբ։
2021 թվականի դեկտեմբերին այդ ողջ շղթան Ազգային ժողովում մամուլի ասուլիսում, փաստաթղթերով, քարտեզներով ու տեսանյութերով ներկայացրել ենք։ (ասուլիսի մանրամասները, ողջ տեսագրությունը կդնեմ հղումում)։

2022 թվականի մարտի 16-ին գործընկերուհիս՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը այցելել էր Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ, որտեղ օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերը մոտ 1 կմ առաջ էին եկել եւ վրաններ տեղադրել։ (կից տեղադրում եմ լուսանկարը, կարմիր շրջանակում նշված էր 2022 թվականի մարտին ադրբեջանցիների զբաղեցրած դիրքը)։ Իշխանության պատասխա՞նը՝ պաշտպանության նախարարությունը մեղադրել էր Աննա Գրիգորյանին կեղծ տեղեկություն տրամադրելու եւ հանրությանը մոլորեցնելու մեջ։

«Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր»,- հաղորդել էր պաշտպանության նախարարությունը։ (հղումները մեկնաբանություններում):

Իշխանավորները հասարակությանը մոլորեցրին ու կրկին սկսեցին խաղաղության հանկերգ երգելը, մի պահ միայն նորից տիրեց անհանգստություն, երբ նույն հատվածում մեր զինվորը սպանվեց վրանում նույն այդ թշնամական դիրքից։ Բայց արագ թեման մոռացվեց։

Կապանի Ներքին Հանդի այդ հատված ադրբեջանական հենակետի տեղադրումից մի քանի ամիս անց՝ 2022-ի հուլիսի 6-ին եղանք Սեյրան Օհանյանի հետ։ Ցավ էր տեսնել անգործության հետեւանքով թշնամական առաջխաղացումը, հայկական կողմի անգործությունն ու անիմաստ արդարացումները։

Ահավորն այդ օրերին։

Մեր այցից երկու օր հետո Աննա Հակոբյանը հայտնել էր, որ այցելել էր Ներքին Հանդ։ Կարծես ոչինչ չի պատահել, նա գրառել էր, թե գյուղի կանայք ցանկացել են էքսկուրսիա գալ Երեւան, նա էլ որոշել է Գառնի-Գեղարդ նրանց տանել։ Չհասցրեց։ 

Հետո պատահեց սարսափելին՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին թշնամական գրոհն էր այդ ուղղությամբ, զոհեր, կորուստներ, ամեն օր տանիցս դուրս գալիս խոնարհվում եմ այդ նահատակներից մեկին՝ մեր հարեւան 18-ամյա Արմենի հուշապատին ու նրա խրոխտ դիմանկարին։

2022-ի սեպտեմբերին այս  ողջ առաջնագծում թշնամական առաջխաղացում։ ՈՒ դեռ հուլիսին ՀՀ անբաժան հատվածն այլեւս նրանց վերահսկողության տակ է։ 

Ներքին Հանդում էինք պատգամավորներով արդեն 2022-ի դեկտեմբերի վերջին օրերին, դրանից  հետո էլ, տարբեր առիթներով։ Մեր տղերքը կանգնած են։ Փորձում են ամրաշինական աշխատանքներ անել։ Երեք կողմից, բարձրադիր դիրքերից թշնամին է։ ՈՒ ամեն անգամ միտքս 2020-ի դեկտեմբեր 17-18-ի փաշինյանական որոշմամբ պարտադրված նահանջն է, դրան հաջորդած զոհերը։

Այսօր Ներքին Հանդում զոհեր ունենք, որոնց համար պատասխանատու է մեկը՝ սպիտակ դրոշն (իր ասած, իբր խաղաղության) առածը»,- գրել է Գեղամ Մանուկյանը։