Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները. Մեթյու Միլլեր
Մենք մտահոգված ենք զինվորականների միջև մահացու ելքով բախումների մասին հաղորդագրություններով և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին»։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանեկով հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին լարվածության մասին հարցին։
Նա ընդգծել է, որ ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները.
«Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ նստելն է։
Հրադադարի ցանկացած խախտում պետք է հետաքննվի և պատշաճ կերպով հասեցագրվի:
Ինչպես շարունակաբար շեշտում է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին»։