ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Իրանի դեմ հարվածները վերսկսելու ծրագիրըՍարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել ու շպրտել դրանք, որոնցից մեկն էլ մխրճվել է մեքենայի մեջ․ վիրավորը վարորդի 11-ամյա դուստրն է Այսօր Սբ. Խարիթյանների, Արտեմեա, Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օրն է Այսօրվանից կմեկնարկեն «ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքներըԴատախազը և քննիչը դեռևս հրապարակայնորեն չեն պարզաբանել, թե կոնկրետ ինչպես կարող են Քոչարյանները խոչընդոտել քննությանը, և ինչու է անհրաժեշտ նրանց պահել կալանքի տակ. հայտարարությունՏարրական օպերատիվության և տեղեկատվական ռիսկերի կառավարման մեխանիզմներ գոյություն չունեն. ԱբրահամյանՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիք՝ TRIPP-ի աշխատանքների մեկնարկն ու հետագա ընթացքը տեղում քննարկելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանի 5 վարչական շրջանում և 8 մարզումԴոլարի վաճառքի միջին գինը՝ 363.62 դրամ էՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Սառը ցնցուղ Փաշինյանի համար. «Հրապարակ»Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը շատ բնակավայրերում լույս չի լինիԳեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ»Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում»․ «Ժողովուրդ»«Շուտով դուրս կհանենք». Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ է բացահայտել ՔՊ-ն Եղեգիսի համայնքապետի մասին, որ հեռացրել է կուսակցությունից․ «Ժողովուրդ»Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը8 միլիոն՝ աֆրիկացիներին Երևան բերելու համար. «Հրապարակ» ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից․ «Ժողովուրդ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»3 օր առաջ սահմանը հատած ադրբեջանցին մոլորվել է. ձեռնարկվում են գործողություններ նրան վերադարձնելու համար . ԱԱԾ ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ»Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»Բալիստիկ հրթիռային հարված Կիևին․ վնասվել են բենզալցակայաններ և բնակելի տներ, աճում է տուժածների թիվը Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել
Քաղաքականություն

Վահան Քերոբյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ։ Այդ մասին 24News-ին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Վահան Քերոբյանն արդեն 6 ժամ է, ինչ գտնվում է Քննչական կոմիտեում: 

Ավելի վաղ ՔԿ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ 

Նախաքննությամբ պարզվել է, որ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկ»-ի ստեղծման նպատակով 2022 թվականին հայտարարվել է երկփուլ մրցույթ, որին մասնակցելու համար դիմել են 4 տնտեսվարողներ, որոնցից նախաորակավորման փուլը հաղթահարել և բուն մրցույթին մասնակցել են երկու տնտեսվարողներ՝ «Ս» ընկերությունը և «Հ» հիմնադրամը:

Իրականացված հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի խումբ պաշտոնատար անձինք, կանխակալ որոշում ունենալով մրցույթում «Ս» ընկերությանն ամեն գնով հաղթող ճանաչելու վերաբերյալ, այդ նպատակի իրագործման համար խմբի կազմում Ընկերության տնօրենի և աշխատակիցների օժանդակությամբ կատարել են գործողություններ՝ ուղղված մրցակցության սահմանափակմանն ու «Ս» ընկերության մրցակցին մրցույթից հեռացնելուն:
Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք պաշտոնատար անձինք, իրենց ղեկավար պաշտոնատար անձի հանձնարարությամբ, մրցույթի ընթացքում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել «Ս» ընկերության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկել մրցույթի պայմանները, ընդհուպ նրանց տրամադրել մրցակից «Հ» հիմնադրամի կողմից հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը և նրանց օժանդակությամբ մրցույթի ընթացքում սահմանել այնպիսի նոր կամ փոփոխված պայմաններ, որոնց Հիմնադրամի ներկայացրած փաստաթղթերը կարող են դիտվել չհամապատասխանող՝ հնարավորություն տալով նրան հեռացնել մրցույթից:

Ընդ որում՝ նշված պաշտոնատար անձինք, մինչև մրցույթ հայտարարելը տեղյակ լինելով, որ Ընկերության գնառաջարկը կազմելու է մինչև 700.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ մրցույթի տարբեր փուլերում իմանալով, որ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման ողջամիտ արժեքը շուրջ 300.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ է, շարունակել են մրցույթում Ընկերության հաղթանակն ամեն գնով ապահովելուն ուղղված գործողությունները:
Պարզվել է նաև, որ մրցույթի ընթացքում առաջարկներ են ներկայացվել ծրագիրն ավելի մատչելի գնով ձեռք բերելու այլընտրանքային տարբերակի մասին, սակայն այդ առաջարկը նույնիսկ չի քննարկվել:
Նախաքննությամբ առերևույթ հիմնավորվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության երկու բարձրաստիճան պաշտոնատար անձինք, նախքան մրցույթի գնահատման հանձնաժողովի նիստը, «Ս» ընկերության տնօրենին հստակ հայտնել ու վերահաստատել են «Հ» հիմնադրամին մրցույթից հեռացնելու և «Ս» ընկերության հաղթանակն ապահովելու՝ իրենց դիրքորոշումը, ինչից հետո ընկերության աշխատակիցներին են հանձնել նրանց մրցակից «Հ» հիմնադրամի կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթն ու դրանց հիման վրա ստացել ընկերության եզրակացությունը՝ Հիմնադրամի՝ մրցույթի պայմաններին չհամապատասխանելու վերաբերյալ, որի հիման վրա էլ գնահատող հանձնաժողովի նիստում Հիմնադրամը հեռացվել է մրցույթից:

Պարզվել է նաև, որ ընկերության աշխատակիցն ու տնօրենը, իմանալով մրցույթում Ընկերության հաղթանակը երաշխավորված լինելու մասին և օգտվելով մրցույթում փաստացի մրցակից չունենալու հանգամանքից, 50 հազար դոլարին համարժեք ՀՀ դրամով ավելացրել են ծրագրի արժեքը, և մրցույթում հաղթող է ճանաչվել 1մլն. դոլարին համարժեք՝ ավելի քան 392մլն. ՀՀ դրամ գին առաջարկած  ընկերությունը այն դեպքում, երբ մրցույթից ապօրինի հեռացված Հիմնադրամի գնառաջարկը կազմել է 108մլն. ՀՀ դրամ:

Հանձնաժողովի որոշման դեմ Հիմնադրամի կողմից հայց է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան և դատարանի 2023 թվականի հունիսի 20-ի վճռով «Ս» ընկերությանը մրցույթում հաղթող ճանաչվելու մասին որոշումը ճանաչվել է անվավեր, և միայն 2023 թվականի օգոստոսի 31-ին գնահատող հանձնաժողովի նիստում դատարանի վճռի հիման վրա մրցույթի հաղթող է ճանաչվել Հիմնադրամը:

Հիմնադրամի հայցի քննության ընթացքում, ինչպես նաև Դատարանի կողմից հայցը բավարարվելուց հետո նախարարության պաշտոնատար անձինք, դարձյալ իրենց ղեկավարի հանձնարարությամբ, շարունակել են հանդիպումներն ու քննարկումները «Ս» ընկերության աշխատակիցների հետ, իրենց գործողությունները համաձայնեցրել են նրանց հետ, և նույնիսկ Հիմնադրամի հայցը բավարարված լինելու պայմաններում Ընկերության հետ պայմանագիր կնքելու, իսկ դրա անհնարինության դեպքում գնման առարկայի անհրաժեշտությունը վերանալու պատրվակով մրցույթը չեղարկելու և Ընկերության անվերապահ հաղթանակն ապահովելու նպատակով նոր մրցույթ անցկացնելու հարցը:

Ավելին՝ նույնիսկ դատարանի վճռի հիմքով մրցույթում Հիմնադրամին հաղթող ճանաչելուց հետո նախարարության բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձն իր տեղակալին, նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարին հանձնարարել է ծրագրի գնման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել 400.000.000 ՀՀ դրամի բյուջետային հայտ, որը կատարվել է:

Նկարագրված գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել Հիմնադրամի և պետության օրինական շահերին։ Մասնավորապես՝ Հիմնադրամը զրկվել է նշված ծառայության մատուցման համար անցկացված մրցույթին հավասարության պայմաններում և առանց խտրականության մասնակցելու, օրենքով նախատեսված հիմքերի աներկբա առկայության պայմաններում հաղթելու իրավունքից, ծառայություններ մատուցելու և շահույթ ստանալու հնարավորությունից, տևական ժամանակ հարկադրված ռեսուրսներ է ծախսել իր խախտված իրավունքների և օրինական շահերի վերականգնման համար։

Իսկ պետությունը մինչ օրս զրկվել է  հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման և դրա արդյունքում ներդրումների առավել արդյունավետ կառավարում և վերահսկողություն իրականացնելու հնարավորությունից:

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար համապատասխան մեղադրանքներ են ներկայացվել ընդհանուր 8 անձանց, որոնցից 5-ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են, 3-ը՝ առևտրային նշված ընկերության ներկայացուցիչները: Քննության ներկա պահին նախնական կալանքի տակ է գտնվում վերջիններիցս մեկը»։