Սուրեն Պապիկյանն ու Արարատ Միրզոյանը նույնպես մեկնել են Մյունխեն
Փետրվարի 16-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Արտաքին գործերի նախարարությունից ևս հաղորդում են, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում կգտնվի Մյունխենում: Նշվում է նաև, որ նախատեսված են հանդիպումներ գործընկերների հետ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: