Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Հայաստանում 2023թ. փետրվարից մինչև 2024թ. փետրվարի 12-ն արձանագրվել է կարմրուկի 614 տեղական դեպք

Հայաստանում 2023թ. փետրվարից մինչև 2024թ. փետրվարի 12-ը արձանագրվել է կարմրուկի 614 տեղական դեպք, որից 545-ը՝ 2023թ., 69-ը՝ 2024թվականին․ դեպքերի 72%-ը կազմել են երեխաները, իսկ 28%-ը՝ մեծահասակները, տվյալները ներկայացրել Է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Կարմրուկի համաճարակային իրավիճակը աշխարհում շարունակում է մնալ լարված: Դեռևս 1998թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որդեգրեց կարմրուկի վերացման քաղաքականությունը: Երկար տարիներ կարմրուկի դեմ պատվաստումներում բարձր ընդգրկվածության և որակյալ համաճարակաբանական հսկողության ապահովման արդյունքում շատ երկրներ, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը,  հասան կարմրուկի վերացման նպատակին: Մինչդեռ COVID-19 համավարակը նոր մարտահրավերներ առաջացրեց առողջապահական համակարգում՝ խափանելով ընթացիկ գործընթացները, ինչը հանգեցրեց նաև շատ երկրներում կարմրուկի վերացված կարգավիճակի փոփոխությունների:

Համաձայն ԱՀԿ-ի հրապարակումների՝ 2022թ. ԱՀԿ 6 տարածաշրջանների 166 անդամ երկրներում արձանագրվել է կարմրուկի կասկածելի 369195 դեպք, որից 171156-ը (46%)՝ լաբորատոր հաստատված: 2023թ. ԱՀԿ 169 անդամ երկրներում արձանագրվել է կարմրուկի կասկածելի 534672 դեպք, որից 280933-ը (53%)՝ հաստատված: Այսինքն՝ 2023թ. կարմրուկի հաստատված դեպքերը 64%-ով ավելացել են 2022թ. համեմատ։ 2022թ. երեխաների ընդհանուր ընդգրկվածությունը կարմրուկի առաջին դեղաչափ պատվաստումներում կազմել է 83%, իսկ երկրորդը՝ 74%: 2022թ. մոտ 22 միլիոն երեխաներ  պլանային պատվաստումներում բաց են թողել կարմրուկի պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ:  Հարկ է նշել, որ լիարժեք անընկալություն ապահովելու և բռնկումները կանխելու համար անհրաժեշտ է երկու դեղաչափ պատվաստումը:

Կարմրուկի համաճարակային իրավիճակը բավականին լարված է նաև Եվրոպական տարածաշրջանում: 2023թ. նկատվել է դեպքերի տագնապալի աճ, տարածաշրջանի 53 անդամ երկրներից 42-ում արձանագրվել է կարմրուկի 58114 դեպք՝ 2022թ. արձանագրված 942-ի համեմատ, ինչը վկայում է դեպքերի մոտ 60 անգամ բարձրացման մասին։ Հիվանդության դեպքերն արձանագրվել են նախկինում կարմրուկը վերացրած շատ երկրներում: Հիվանդներից ավելի քան 30000-ը ենթարկվել են հոսպիտալացման, իսկ 10-ը՝ ունեցել են մահվան ելք: Մահվան դեպքերից 1-ը արձանագրվել է Հայաստանում, 9-ը՝  Ղրղզստանում: Եվրոպական տարածաշրջանում առավել բարձր հիվանդացությամբ երկրներն են՝ Ղասախստանը (15114 դեպք), Ադրբեջանը (13735 դեպք), Ռուսաստանի Դաշնությունը (12723 դեպք), Ղրղզստանը (7044 դեպք), Թուրքիան (4559 դեպք), Ռումինիան (1759 դեպք):  Կարմրուկի հիվանդության դեպքերի  զգալի աճը դիտվել է հատկապես տարվա վերջին ամիսներին և, ըստ Եվրոպայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետների գնահատման, ակնկալվում է բարձրացման շարունակական միտում, եթե ամբողջ տարածաշրջանում անհապաղ չձեռնարկվեն այն կանխելու միջոցառումներ:

Ահազանգող է նաև տարածաշրջանում կարմրուկի պատվաստումներում ընդգրկվածության նվազումները վերջին տարիներին՝ 2019-2022թթ. պատվաստանյութի առաջին դեղաչափի ընդգրկվածությունը 96%-ից նվազել է մինչև  93%, երկրորդ դեղաչափինը՝ 92%-ից նվազել է 91%: Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում ավելի քան 1,8 միլիոն երեխա բաց է թողել կարմրուկի պատվաստումը 2020-2022թթ. ընթացքում:

Հայաստանը նույնպես զերծ չմնաց կարմրուկի դեպքերի ակտիվացումից: Մինչդեռ 2008-ից Հայստանում ընդհատվել էր կարմրուկի տեղական փոխանցումը և երկար տարիներ պահպանվել այդ կարգավիճակը: 2023թ. փետրվարից մինչև 2024թ. փետրվարի 12-ը Հայաստանում արձանագրվել է կարմրուկի 614 տեղական դեպք, որից 545-ը՝ 2023թ., 69-ը՝ 2024թ.: Կարմրուկի տարածվածությունն ըստ ամիսների ներկայացված է նկար 1-ում: Դեպքերի 72%-ը կազմել են երեխաները, իսկ 28%-ը՝ մեծահասակները: Հիվանդների մոտ 70%-ը ենթարկվել է հոսպիտալացման, ցավոք արձանագրվել է նաև 1 մահվան դեպք: Հայաստանում նկատվում է կարմրուկի դեպքերի աճի միտում, 2024թ. հունվարին դեպքերը 41%-ով ավելացել են՝ համեմատած 2023թ. դեկտեմբերի հետ: Վիճակագրական վերլուծության արդյունքում ակընկալվում է դեպքերի շարունակական աճ (նկար 2):

Նկար 1. Հայաստանում կարմրուկի հիվանդացության շարժընթացը՝ ըստ ամիսների (1մլն բնակչության թվով)
Նկար 2. Հայաստանում կարմրուկի նոր դեպքերն ըստ ամիսների

Հայաստանում վերջին տարիներին նույնպես նկատվել է կարմրուկի պլանային պատվաստումներում ընդգրկվածության նվազում. ԿԿԽ1 պատվաստումներում  այն կազմել է 2019թ.՝  95%, 2020թ.` 94%,  2021թ.` 94%,  2022թ.`95%, ԿԿԽ2 պատվաստումներում՝ 2019թ.՝  96%, 2020թ.` 94%,  2021թ.` 94%,  2022թ.`94%: Պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների նվազումը նպատակային մակարդակից տարիների ընթացքում  հանգեցնում է  չպատվաստված բնակչության կուտակ¬մանը և լարված համաճարակային իրավիճակի առաջացմանը՝ նպաստելով կարմրուկի ու կարմրախտի տեղական դեպքերի տարածմանը, ինչին մենք արդեն ականատես եղանք:

Ելնելով վերը նշված փաստերից՝ հարկավոր է կրկին հիշեցնել կարմրուկի վտանգավորության մասին: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է: Կարմրուկի վիրուսն ունի արագ տարածվելու ունակություն: Կարմրուկով հիվանդը կարող է միաժամանակ վարակել միջինում 12-18 ընկալ անձանց: Այն հատկապես վտանգավոր է բարդություններ առաջացնելու առումով, ինչպիսիք են էնցեֆալիտը, ծանր փորլուծությունը, օտիտը, թոքաբորբը, հազվադեպ հանդիպող, բայց լուրջ բարդություն է ենթասուր սկլերոզացնող պանէնցեֆալիտը:  Վերջին տարիներին գիտականորեն ապացուցվել է կարմրուկի վիրուսի բացասական ազդեցությունը իմունային համակարգի վրա՝ հանգեցնելով իմունային հիշողության կորստի:  Նման հիվանդները ավելի խոցելի են դառնում այլ վարակների նկատմամբ: Կարմրուկը վտանգավոր է նաև հղիների համար և կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերությունների:

Կարմրուկի հիմնական և արդյունավետ կանխարգելիչ միջոցը պատվաստումն է: Հայաստանում այն իրականացվում է պատվաստումների ազգային օրացույցին համապատասխան՝ երկու դեղաչափով՝ 1 տ. և 4-6 տ. հասակում:  Կարմրուկի պատվաստանյութն ունի բարձր արդյունա¬վետություն, որն ապահովվում է 95% պաշտպանություն առաջին դեղաչափի և 99%՝ երկրորոդ դեղաչափի ներմուծման դեպքում: Հաշվի առնելով կարմրուկի վիրուսի բարձր հպավարակելիությունը՝ կոլեկտիվ անընկալության շեմը բավականին բարձր է, հետևաբար վիրուսի շրջանառությունը ընդհատելու համար անհրաժեշտ է 95% և բարձր պատվաստումներում ընդգրկվածութ¬յան մակարդակ: Ուստի հորդորում ենք  պատվաստման նպատակային խմբի անձանց, ինչպես նաև չպատվաստված, կամ թերպատվաստված անձանց ներկայանալ տարածքային պոլիկլինիկա և պատվաստվել կարմրուկի դեմ:

Կարևոր է նաև կարմրուկի դեպքերի վաղ հայտնաբերումը և մեկուսացումը վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով: Ուստի անհրաժեշտ է կարմրուկի կասկածելի ախտանշանների առկայության դեպքում՝ մաշկի ցանավորում և ջերմության բարձրացում, անմիջապես դիմել բժշկի խորհրդատվության: Վարակի օջախում կարմրուկով հիվանդի հետ շփված ընկալ անձանց ենթարկում են  հրատապ հետազդակային իմունականխարգելման՝ սկսած 6 ամսականից»,- նշել է Մուրադյանը։