ՈւՂԻՂ.«Ուժեղ Հայաստան»-ն ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում է ներկայացնում ԿԸՀԻրան-ԱՄՆ գործարքի որոշ մանրամասներ են հայտնի դարձել
Մանդատ վերցնելը ոչ թե կլինի ռացիոնալ որոշում, այլ ստորություն՝ ընդդիմությանը հավատացած ժողովրդի հանդեպ
Մինչև 16:00-ը լույս չի լինիԱրեգնազ Մանուկյանին էլ են «պետական դավաճանության» գործով կանչել քննչականՆիկոլ Փաշինյանը միայն այսօր արձակուրդում է Ծեծողը ծեծվողից ներողություն է խնդրել. «Հրապարակ»Կպետականացվի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի թվային համակարգը. «Ժողովուրդ»Ընտրությունների գիշերը ծեծել են կալանավորներին. «Հրապարակ»Մենք հենց նոր հասանք հիանալի համաձայնության Իրանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ. ԹրամփՎարդան Ղուկասյանը տեղը չի գտնում. Ինչ է կատարվում նրա հետ. «Իրավունք»Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. «Հրապարակ»Մահացել է Թայլանդի արքայադուստրըԲանակից առողջության հիմքով ազատում են իրենց որդիներին, ուղարկում սպորտի. նոր նախագիծ. «Ժողովուրդ» ՔՊ-ում սրտատրոփ սպասում են. «Հրապարակ»Հղի կնոջ մասնակցությամբ միջադեպի քննությունը կարծես փակուղի է մտել. «Ժողովուրդ»
Վաղ առավոտյան ՔԿ աշխատակիցները խուզարկել են ԲՀԿ թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարանը (տեսանյութ)
Նպատակը բոլոր հնարավոր միջոցներով ԲՀԿ–ին ԱԺ մտնել թույլ չտալն է. Իվետա ՏոնոյանՄելոնիի նոր առաջարկը՝ Մոսկվայի հետ բանակցությունների շուրջԱնանյանը ԿԸՀ-ի որոշումներում քաղաքական հաշվարկ է տեսնումԲՀԿ-ից գողացան 5 մանդատով քպ-ն վերականգնում է 3/5 մեծամասնությունը. ՄելիքյանՔՊ-ն կորցրեց 1224 ձայնՈրոշ ընտրատեղամասերում «Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվելՀԱԿ-ը չի ճանաչում ԱԺ ընտրությունների արդյունքները, կոչ է անում ընդդիմությանը չհրաժարվել մանդատներիցՀԱՊԿ երկրները մտահոգված են կիբեռտարածքում աճող սպառնալիքներովԱնվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահՌուսական ՀՕՊ-ը մեկ օրում ոչնչացրել է 67 ԱԹՍ. ՌԴ ՊՆԵրկու նորություն հետընտրական Հայաստանից. Արթուր ԴանիելյանԱՄԷ առաջնորդները շնորհավորել են Նիկոլ ՓաշինյանինԹրամփը հրաժարվել է այս գիշեր Իրանին ռմբակոծելու մտադրությունիցԿամրջի փլուզումից հետո աշխատանքներ են տարվում դեպքի վայրումԿամրջի փլուզումից հետո երթևեկությունը կազմակերպվում է մեկ գոտիով«Գայի պոստի» մոտ գտնվող կամուրջը «պայթել» է․ կան վնասված ավտոմեքենաներՋրամատակարարումը կդադարեցվի. հասցեներՌԴ քաղաքացին «Ford Mustang»-ով բախվել է «Opel»-ին․ «Ford»-ը գլխիվայր շրջվել էՆախազգուշացում․ հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներումՄցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին մեծածավալ աշխատանք կկատարվիԽաչը մեզ հիշեցնում է՝ Աստծո սերը ավելի մեծ է, քան մարդկային մեղքը. Հայր ՌուբենՔննարկվել են Անկարայում անցկացվելիք ՆԱՏՕ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներըԱռաջիկա ժամերի ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում, հնարավոր է կարկուտԱրմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ․ փաստաբանՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը. Հայաստանը 107-րդ տեղում էՄԻՊ-ը մասնակցել է քրեակատարողական համակարգի գենդերազգայունության գնահատմանն առնչվող համաժողովինՌուսաստանի և Բահրեյնի ԱԳ նախարարները քննարկել են նավագնացության հարցը ՀորմուզումԵԱՏՄ երկրներ ռուսական գյուղարդյունաբերական արտահանումն աճել է 28%-ովԲուլղարիան պատրաստակամ է ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ. Ռումեն Ռադևի ուղերձը13-ամյա միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորմանԱԱ-2026. Առաջին տուրի հանդիպումների խաղացանկն ու ժամանակացույցըԱղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսինՆիկոլի մեղքը Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք․ Շարմազանով
Մամուլ

Իսկ ո՞վ է թույլ տվել, որ Ալիևն այդքան լկտիանա․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը երբեք կառուցողական տրամադրված չի եղել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Հիմա՝ առավել ևս: Բաքուն ինչքան շատ զիջումներ է ստանում, այնքան շատ է զիջումներ ցանկանում։ Ավելի ճիշտ՝ պահանջում Փաշինյանից: Ադրբեջանի ճնշման քաղաքականությունն արտահայտվում է պատերազմական հռետորաբանությամբ և սահմանային էսկալացիայով։ Եվ ահա, կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը վերջապես արձանագրել է, որ Ադրբեջանը շարունակում է ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ։ Նրա խոսքով, Ադրբեջանը վարում է «ամեն ինչ տվեք, թե չէ կվերցնենք պատերազմով» քաղաքականությունը։ Ադրբեջանի հետ կապված այս դիտարկման հարցում տարակուսանք լինել չի կարող, պետք է ընդունել, որ Փաշինյանն իր դիտարկումներում լիովին իրավացի է։

Ալիևը գնալով ավելի է լկտիանում, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը սադրանքներ է իրականացնում և դրանցում հայկական կողմին է մեղադրում։ Էլ չենք խոսում այն մասին, որ Ադրբեջանն անգամ հումանիտար խնդիրներում կառուցողական դիրքորոշում չի ցուցաբերում։ Բաքուն մինչև հիմա ոչ միայն չի հանձնել բոլոր գերիներին, այլև նրանց որպես սակարկությունների առարկա է օգտագործում հայկական կողմից ընթացիկ զիջումներ կորզելու նպատակով։ Սա նույնիսկ զարմանալի չէ. չէ՞ որ գործ ունենք ալիևյան հանցավոր բռնապետական վարչակազմի հետ, որի համար միջազգային իրավունքի նորմերի խախտումն ու պատերազմական հանցագործությունները սովորական երևույթ են։ Ու այս ամենն Ալիևը չի էլ թաքցնում՝ նշելով, որ ներկա փուլում միջազգային իրավունքը չի գործում և առաջին պլան է մղվել ուժի գործոնը։

Կրկնենք, այն, ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը, բացարձակ ճշմարտություն է: Սակայն այստեղ այլ հարցեր են առաջ գալիս: Նախ՝ այդ ի՞նչ հրաշքով հանկարծ Փաշինյանը «հասկացավ», որ Ալիևը հետզհետե ավելի սանձարձակ է դառնում, որ առաջնորդվում է «ամեն ինչ տվեք, թե չէ կվերցնենք պատերազմով» քաղաքականությամբ, այսինքն՝ «հասկացավ» այն, ինչ արդեն երեք տարուց ավելի է, ինչ ընդդիմադիր գործիչները, վերլուծաբաններն ու փորձագետները զգուշացնում են, ասում, Ալիևն աստիճանաբար ավելի սանձարձակ է դառնալու, և ինչքան Փաշինյանը շատ զիջի, այնքան ավելի շատ պահանջներ է ներկայացնելու։ Այնինչ, մինչ Ադրբեջանը շարունակում էր իր ավանդական հարկադրման քաղաքականությունը, այս ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը զբաղված էր «խաղաղության խաչմերուկի» կամ «խաղաղության դարաշրջանի» մասին խոսելով:

Այ, այստեղ էլ առաջ է գալիս հաջորդ հարցը՝ իսկ ո՞վ է թույլ տվել, որ Ալիևն այդքան լկտիանա։ Այսպես կոչված՝ «միջազգային հանրության» գործոնն, իհարկե, շատ մեծ է: Այն, որ գազային բազմակի ստանդարտները վաղուց դարձել են Արևմուտքի, մասնավորաբար Եվրոպայի գործունեության կրեդոն, նորություն չէ: Դրա համար էլ նրանք հիմա քաղում են իրենց ցանածի պտուղները, քանի որ Ալիևը ոչ միայն իրեն անպատիժ է համարում, նաև հոխորտում է Արևմուտքի դեմ: Սակայն ալիևյան սանձարձակությանը ոչ պակաս նպաստել է հենց Նիկոլ Փաշինյանն իր՝ խաղաղություն մուրալու քաղաքականությամբ և անընդհատ զիջելու պատրաստակամությամբ, Ալիևին որևէ կերպ չհակադարձելու մոտեցմամբ: Թե ինչու և ինչպես եղավ, որ կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը հանկարծ որոշեց պատասխանել Ալիևին, այլ խոսակցության թեմա է: Սակայն ուշագրավ է նաև մեկ այլ հանգամանք:

Նախ՝ իր մամուլի խոսնակի միջոցով, ապա նաև հենց ինքը հայտարարեց, որ «Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին»: Սակայն այստեղ էլ գործ ունենք վերը ասվածի հետ: Իսկ ո՞վ է թույլ տվել, որ Ալիևը խառնվի Հայաստանի ներքին գործերին: Իհարկե, նույն Փաշինյանը: Ալիևը առաջին անգամ չէ խոսում Հայաստանի Սահմանադրության և այլ օրենքների փոփոխության անհրաժեշտության մասին: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս հունվարի 23-ի ասուլիսի ժամանակ խոստովանել էր, որ Ադրբեջանը խնդիրներ է տեսնում Հայաստանի Սահմանադրությունում: Եվ խնդրեմ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։

«Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»,- նշել էր նա։ Ավելին, հիմա կան տեղեկություններ, որ իշխանությունները ինտենսիվ պատրաստվում են հանրաքվեի: Բնականաբար, այս ամենն ավելի է բացում Ալիևի ախորժակը, որը պատրաստ է անընդհատ նոր պահանջներ դնել Հայաստանի առջև, քանի դեռ իշխանության է Նիկոլ Փաշինյանը, որը պարտվել է Ալիևին, որը պարտության խորհրդանիշ է: Վերջապես, այս ամենի մեջ կա նաև մեկ այլ՝ ոչ պակաս ուշագրավ հանգամանք: Պատերազմից միայն երեք տարի հետո նման կտրուկ արձագանքն իր մեջ որոշակի մտահոգություն է պարունակում՝ հատկապես իրավիճակի սրման հեռանկարի հետ կապված։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում