Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների շուտափույթ ավարտի կոչ է արել
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել շուտափույթ ավարտել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները: Այս մասին ասվում է Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքում։
«Կանցլերը նշել է չլուծված հարցերն ու կարծիքների տարբերությունները բացառապես խաղաղ երկխոսության միջոցով և առանց ուժի կիրառման լուծելու կողմերի հանձնառությունը: Եռակողմ քննարկումների ընթացքում կանցլերը կոչ է արել շուտափույթ ավարտել երկու երկրների միջև խաղաղ բանակցությունները։
Գերմանիան և Եվրոպան, ընդհանուր առմամբ, պատրաստ են առավելագույնս աջակցել այդ գործընթացին, այդ թվում` ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերով»,-ասված է հաղորդագրությունում։