Ալիևի հետ հանդիպման ժամանակ հիմնական արձանագրումը այն էր, որ կողմերը հավատարիմ են մնում իրենց պայմանավորվածություններին․ Փաշինյան
Ալիևի հետ հանդիպման ժամանակ հիմնական արձանագրումը այն էր, որ կողմերը հավատարիմ են մնում իրենց պայմանավորվածություններին։
Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Հանդիպումից կարող եմ ասել հետևյալը, ըստ էության, կարևոր մի հարց կար սեղանին դրված, որը հետևյալն էր, թե արդյոք կողմերը վերահաստատում են նախկինում ձեռք բերած պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Պրահայում քառակողմ հանդիպման ընթացքում և նաև Բրյուսելյան բանակցությունների ընթացքում։