«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին ԵղնիկներումԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Իրանի դեմ հարվածները վերսկսելու ծրագիրըՍարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել ու շպրտել դրանք, որոնցից մեկն էլ մխրճվել է մեքենայի մեջ․ վիրավորը վարորդի 11-ամյա դուստրն է Այսօր Սբ. Խարիթյանների, Արտեմեա, Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օրն է Այսօրվանից կմեկնարկեն «ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքներըԴատախազը և քննիչը դեռևս հրապարակայնորեն չեն պարզաբանել, թե կոնկրետ ինչպես կարող են Քոչարյանները խոչընդոտել քննությանը, և ինչու է անհրաժեշտ նրանց պահել կալանքի տակ. հայտարարությունՏարրական օպերատիվության և տեղեկատվական ռիսկերի կառավարման մեխանիզմներ գոյություն չունեն. ԱբրահամյանՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիք՝ TRIPP-ի աշխատանքների մեկնարկն ու հետագա ընթացքը տեղում քննարկելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանի 5 վարչական շրջանում և 8 մարզումԴոլարի վաճառքի միջին գինը՝ 363.62 դրամ էՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Սառը ցնցուղ Փաշինյանի համար. «Հրապարակ»Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը շատ բնակավայրերում լույս չի լինիԳեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ»Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում»․ «Ժողովուրդ»«Շուտով դուրս կհանենք». Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ է բացահայտել ՔՊ-ն Եղեգիսի համայնքապետի մասին, որ հեռացրել է կուսակցությունից․ «Ժողովուրդ»Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը8 միլիոն՝ աֆրիկացիներին Երևան բերելու համար. «Հրապարակ» ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից․ «Ժողովուրդ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»3 օր առաջ սահմանը հատած ադրբեջանցին մոլորվել է. ձեռնարկվում են գործողություններ նրան վերադարձնելու համար . ԱԱԾ ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ»Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»Բալիստիկ հրթիռային հարված Կիևին․ վնասվել են բենզալցակայաններ և բնակելի տներ, աճում է տուժածների թիվը Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովում
Քաղաքականություն

Խաղաղություն մուրալու քողի տակ անվերջ պատերազմի քաոսային վիճակ է. Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը գրել է.

«2023թ. հայկական անձնագրով մեկնել և չի վերադարձել 36 512 քաղաքացի։ Սա պարզապես թիվ չէ՝ կարդացինք, անցնանք, սա մենք ենք, որ հեռանում ենք պետությունից։

Հայաստանի անձնագրով մեկնող և չվերադարձողների թիվը 10 տարվա կտրվածքով 291 327 մարդ է։ Այս ընթացքում միայն 2020 թ-ին է ժամանողների թիվը գերազանցել մեկնողներինը՝ 42 786-ով, ինչը պայմանավորված է եղել քովիդ համաճարակի համաշխարհային  սահմանափակումներով։ Հատկանշական է, որ 291 327-ի գրեթե կեսը՝ 138 024-ը Հայաստանից մեկնել և չի վերադարձել վերջին երեք տարիներին՝ 2021թ.՝ 73 521քաղաքացի, 2022թ.՝ 27 941 քաղաքացի, 2023թ.՝ 36 512 քաղաքացի։

Միայն վերջին երեք տարվա կտրվածքով 138 024 ՀՀ քաղաքացի չի վերադարձել հայրենիք։

Մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ «Գրին քարտ» են երազում։ ԱՄՆ պաշտոնապես հրապարակած վիճակագրության մեջ ամփոփված է 2019-2021թթ «Գրին քարտի» համար դիմողների վիճակագրությունը։ 602 359 դիմում է եղել դեսպանատուն՝ ԱՄՆ-ում մշտական կեցության համար։ 2021թ. 160 965 մարդ դիմել է ԱՄՆ կեցության համար։ Այս մթնոլորտում կարելի է միայն ենթադրել, թե ինչ ծավալի է լինելու վերջին երկու տարվա դիմողների թիվը։

Հայաստանից «Գրին քարտի» դիմողների տոկոսը մի քանի անգամ գերազանցում է Վրաստանից և Ադրբեջանից դիմողների թիվը։

Սա արդեն նույնիսկ արտագաղթ չէ, սա պետության մերժման քաղաքացու որոշումն է, որը կրում է զանգվածային բնույթ։

Մարդիկ հեռանում են, որովհետև՝

-Չունեն որոշակիություն մեր պետության և իրենց վաղվա օրվա հարցում։ Մարդը չի կարողանում պլանավորել իր հաջորդ շաբաթը, ամիսը, էլ ուր մնաց տարին։ Անորոշությունը վաղվա օրվա հանդեպ բոլորի տներում է։

-Ապրում են չդադարող պատերազմի պայմաններում։ Իշխանությունները համոզում են, թե գնում են խաղաղության, սակայն խաղաղություն մուրալու քողի տակ անվերջ պատերազմի քաոսային վիճակ է։

- Դժգոհ են սոցիալական անարդարությունից։ Չի կարող ուսուցչի, թեկուզ կամավոր ատեստավորման պայմաններում բարձրացած աշխատավարձը ցածր լինել պարեկի բազային աշխատավարձից։ Չի կարող սահմանին ծառայություն իրականացնող զինծառայողի բազային աշխատավարձը անհամեմատ ցածր լինել ոստիկանության ծառայողների բազային աշխատավարձից։ Չի կարող բարձրաստիճան պաշտոնյաների և պետական ստորին օղակներում հսկայական աշխատանք կատարող պետական ծառայողների աշխատավարձների միջև լինել մի քանի անգամի հասնող տարբերություն։

- Մարդիկ հուսահատված են և խաբված։

Վախեցնող է երիտասարդ սերնդի հեռանալու համատարած ցանկությունը։ Ես չեմ մեղադրում և չեմ արդարացնում ոչ մեկին։ Ես դրա իրավունքը չունեմ։ Ես ուղղակի փաստում եմ վտանգը։ Այսօրվա իշխանության ռիսկային, անհեռանկար քաղաքականության պայմաններում երեխաներիդ պահել Հայաստանում՝ չափազանց բարդ որոշում է։

Ընտրությունը կամ-կամ է։ Կա՛մ փոխել երկրի ներսում և շուրջ իրականությունը, կա՛մ պետք է հարմարվել անվտանգային լուրջ խնդիրների առջև կանգնած Հայաստանի հայաթափման հետ։ Լուծումներ գտնելը այլևս բոլորիս պատասխանատվությունն է։ Ում է պետք Հայաստանը, եթե այն լինելու է առանց հայերի»։