Արմեն Մովսիսյանը վերադարձնում է իրեն շնորհված մեդալը
Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հայոց բանակի 24-ամյակի տոնական համերգից առաջ էլ կարծում էի, որ մեդալի արժանի չեմ… բայց տեղին տվեցի, ինչ որ է… Հիմա, երբ նաև պարզվեց, որ չկարողացա անձամբ օգտակար լինել Հայոց բանակին դրամահավաքի հարցում, վերադարձնում եմ այդ մեդալը… Իսկապես մեդալը չամիչ չի: Խոնհարումս հայ զինվորին: Ու ընդհանրապես այդ պարգևատվությունը ավելորդ էր ըստ իս»: