Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

2023-ին Հայաստանում կապույտ հազի դեպքերի աճ է նկատվել

2023 թվականին Հայաստանում կապույտ հազի  դեպքերի աճ է նկատվել․ գրանցվել է 56 դեպք, որից 55-ը՝ մինչև 18 տարեկան երեխաների մոտ, մասնավորապես՝ 44-ը՝ 0-2, իսկ 5-ը՝ 3-6 տարիքային խմբում, տվյալները ներկայացրել է ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը։

Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտորնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք երկրներ հաղորդել են կապույտ հազի կամ ինչպես նրան այլ կերպ անվանում են «100 օրյա հազի» դեպքերի թվի անսովոր աճի մասին՝ 2022 թվականին գրանցված դեպքերի համեմատ:

«Այսպես, օրինակ Իսպանիան հաղորդել է 1578 դեպքի մասին՝ մինչև 2023թ.-ի նոյեմբերի 19-ը ունեցած տվյալների համաձայն, որն ավելի քան 7 անգամ բարձր է 2022թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցված 204 դեպքի համեմատ:

2023 թվականի հուլիսի 5-ին Դանիայի հանրային առողջապահական մարմինները հաղորդագրություն են հրապարակել կապույտ հազի դեպքերի աճի մասին։  2023թ.-ին Դանիայում, հոկտեմբերի դրությամբ, գրանցվել է 3169 դեպք, որից մեկը մահվան ելքով։  2023 թվականին Դանիայում կապույտ հազից առավել տուժած տարիքային խմբերը 5-14 և 15-24 տարեկաններն են: 2023թ.-ի սեպտեմբերին Բելգիայի կողմից կատարված ռիսկի գնահատման համաձայն, մինչև 2023 թվականի օգոստոսը գրանցվել է կապույտ հազի 1185 դեպք: Դեպքերի մեծ մասը գրանցվել է 5-9 և 10-14 տարիքային խմբերում: Հիվանդացության աճի մասին տեղեկացրել են նաև Չեխիան (127 դեպք), Նորվեգիան (500 դեպք), Շվեդիան (91 դեպք, որից 4-ը մինչև 1 տարեկան երեխաների մոտ), Խորվատիան (2250 դեպք, հիմնականում 10-14 տարիքային խմբում):

Հարկ է նշել, որ դեպքերի նման աճը բավականին բարձր է թվում, որովհետև այն դիտարկվում է հետկովիդյան ժամանակահատվածում, հաջորդելով համավարակի ընթացքում գրանցված դեպքերի ոչ այնքան մեծ թվերին: Եթե համեմատենք նախակովիդյան ժամանակահատվածի հետ, մասնավորապես՝ 2015-2019թթ.-ին գրանցված  դեպքերի հետ, ապա այս աճը այդքան ահռելի չի լինի: Օրինակ՝ միայն 2015թ.-ին ամբողջ աշխարհում կապույտ հազով հիվանդացել է 16.3 միլիոն մարդ, այդ թվում՝ 58.700-ը մահվան ելքով:     

Մասնագետները 2023 և 2024թ.-ի առաջին շաբաթներում գրանցված հիվանդության դեպքերի թվի ավելացման հիմնական պատճառ են համարում կապույտ հազի դեմ օրացուցային պատվաստումների բացթողումը կամ թերի կատարումը:
Այսպես, 2022թ.-ին 14.3 միլիոն նորածին չի ստացել դիֆթերիայի, փայտացման և կապույտ հազի պատվաստանյութի առաջին դեղաչափը, իմունիզացիայի և այլ առողջապահական ծառայությունների հասանելիության բացակայության պատճառով, ևս 6.2 միլիոն երեխա մասնակիորեն է պատվաստվել:

2024թ.-ի փետրվարին բրիտանական մի շարք պարբերականներում հրապարակված տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին հինգ շաբաթների ընթացքում կապույտ հազի 412 դեպք է գրանցվել Մեծ Բրիտանիայում, որն էապես տարբերվում է նախորդ տարիներին գրանցված դեպքերի թվից: Դեպքերի ամենաբարձր թիվը տարեսկզբի առաջին 5 շաբաթում Բրիտանիայում գրանցվել է 2020թ.-ին՝ 431 դեպք, 2021թ.-ի առաջին հինգ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 13 դեպք, 2022թ.-ին՝ 55, իսկ 2023թ.-ին՝ 59։
Հատկանշական է, որ Մեծ Բրիտանիայում սկսել են ակտիվորեն հետևել հատկապես հղիներին պատվաստումներում ընդգրկելու քաղաքականությանը, որն, ըստ մասնագետների, հնարավորություն կտա նորածիններին մորից ստացած հակամարմինների շնորհիվ կյանքի առաջին ամիսներին խուսափել հիվանդությունից՝ մինչև պլանային տարիքային պատվաստումը:

Հիշեցնենք, որ կապույտ հազը վարակիչ մանրէային հիվանդություն է, որն առաջանում է Bordetella pertussis բակտերիայից: Այն փոխանցվում է օդակաթիլային մեխանիզմով՝ հազի և փռշտալու ժամանակ: Բնութագրվում է շնչուղիների բորբոքումով և սպազմատիկ հազի նոպաներով: Սկզբնական շրջանում ախտանշանները նման են հարբուխի՝ քթահոսություն, ջերմություն և հազ։ Հիվանդությունն ընթանում է երկարատև նոպայաձև հազով: Հազն ուղեկցվում է բնորոշ ձայնային երանգով և կարող է պահպանվել 10 և ավելի շաբաթ։

Երկարատև նոպայաձև հազի հետևանքով հիվանդները լինում են թույլ, առաջանում է սրտխառնոց, փսխում։

Հիվանդությունն առավել վտանգավոր է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ, և ըստ մասնագետների վերլուծությունների այս տարիքային խմբի երեխաներն ամենաշատն են հոսպիտալացման կարիք ունենում և նրանց մոտ ավելի աբրձր է բարդությունների հաճախականությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում տարեկան հարյուր հազարավոր երեխաներ են մահանում կապույտ հազից, որտեղ նորածիններին բաժին է հասնում գրանցված մահվան դեպքերի շուրջ 92%-ը։

Կապույտ հազի կանխարգելման լավագույն միջոցը շարունակում է մնալ պատվաստումը։  Կապույտ հազի դեմ պատվաստանյութը հասանելի է դեռևս 1950-ականներից: Հայաստանի Հանրապետությունում կապույտ հազի բաղադրիչով համակցված պատվաստումներ կատարվում են 6, 12, 18 շաբաթականում վեցավալենտ, 18 ամսական և 6 տարեկան երեխաների շրջանում՝ քառավալենտ, իսկ տասնվեց տարեկանում ԱԿԴՓ պատվաստանյութերով:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կապույտ հազի պարբերականությունը 3-5 տարի է: Հանրապետությունում վերջին պարբերական բարձրացումը գրանցվել է 2018 թվականին (160 դեպք): Այնուհետև՝ 2019, 2020, 2021 և 2022թթ.-ին համաճարակային իրավիճակը եղել է բարենպաստ. մասնավորապես՝ 2019թ.-ին գրանցվել է կապույտ հազի 46 դեպք, 2020թ.-ին 14 դեպք, 2021թ.-ին 6 և 2022թ.-ին՝ ընդամենը 2 դեպք (100.000 բնակչի հաշվով):

Հայաստանում դեպքերի աճ է նկատվել արդեն 2023թ.-ին և գրանցվել է 56 դեպք, որից 55-ը՝ մինչև 18 տարեկան երեխաների մոտ, մասնավորապես՝ 44-ը 0-2 տարիքային խմբում, իսկ 5-ը՝ 3-6 տարեկանների շրջանում համաձայն Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների: Կապույտ հազով հիվանդանում են նաև մեծահասակները, որոնց մոտ վարակը երբեմն չի ախտորոշվում, մինչդեռ նրանք վարակի աղբյուր են․ կապույտ հազով մեկ հիվանդը կարող է վարակել 12-18 առողջ մարդու։

Ըստ ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի 2023թ.-ի տարեգրքի տվյալների՝ Հայաստանում, ինչպես աշխարհի շատ երկրներում, վերջին տարիներին նկատվում է պատվաստումներում երեխաների ընդգրկվածության ցուցանիշի նվազում, որն արտացոլվում է աղյուսակ 1-ում: Բռնկումներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է թիրախային ազգաբնակչության առնվազն 95% պատվաստումային ընդգրկվածություն։

Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ կառավարելի վարակների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին իրականացվող պատվաստումների շնորհիվ կարելի է կանխարգելել հիվանդությունները, դրանց բռնկումները և նրանցով պայմանավորված բարդությունները»,- Facebook-ում գրել է Մուրադյանը։