Վրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Համաշխարհային տնտեսության փոփոխությունները և Հայաստանի հեռանկարը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գլոբալ մակարդակում աշխարհաքաղաքական տեղաշարժերը համաշխարհային տնտեսության մեջ մեծ փոփոխությունների պատճառ են դառնում։ Ըստ այդմ, տեղի են ունենում մատակարարման շղթաների փոփոխություններ, որոնք ընթանում են տնտեսական հարաբերությունների վերանայման պայմաններում։ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներն, ընդհանուր առմամբ, ցույց տվեցին տնտեսական կապերի դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը։ Օրինակ՝ էներգետիկ մատակարարումների առումով Եվրոպայի չափից ավելի կախվածությունը Ռուսաստանից այդ երկրի հետ հակասությունների սրման պարագայում վեր հանեց եվրոպական երկրների տնտեսական խոցելիությունը։ Եվ այս հանգամանքը հաշվի առնելով՝ եվրոպական երկրները սկսել են ավելացնել էներգետիկ մատակարարումները միաժամանակ տարբեր ուղղություններով, ինչն իրենց համար որոշակիորեն դիվերսիֆիկացման հնարավորություններ է ապահովում։

Ռուսական տնտեսությունն էլ, որը չափից շատ էր կախված դեպի Եվրոպա էներգետիկ մատակարարումներից, սկսեց մեծ վնասներ կրել, ինչից հետո էներգակիրների արտահանումը վերաուղղվեց հիմնականում դեպի Հնդկաստան ու Չինաստան։ Բայց ինչպես դեպի Եվրոպա մատակարարումների դեպքում, այնպես էլ դեպի Չինաստան ու Հնդկաստան էներգակիրների արտահանումից մեծ կախվածությունը խոցելիություն է ստեղծում ռուսական տնտեսության համար։ Այսինքն, երբ հնդկական կամ չինական ուղղություններով ռուսական էներգակիրների պահանջարկը նվազի, ապա այն էական բացասական ազդեցություն կունենա ռուսական տնտեսության վրա։ Այս հարցում նաև հումքի, արտադրանքի կամ ծառայությունների արտահանման բազմազանեցման խնդիրն է առաջ գալիս։ Եվ բազմաթիվ պետություններ փորձում են քայլեր ձեռնարկել այն ուղղությամբ, որ իրենց տնտեսությունն էական կախվածության մեջ չհայտնվի միայն մեկ ոլորտից։ Դրանով է պայմանավորված, որ Պարսից ծոցի երկրները, որոնց տնտեսությունները մեծապես կախված են նավթի ու գազի արտահանումից, ահռելի ներդրումներ են կատարում նաև տնտեսության այլ ճյուղերի զարգացման ուղղությամբ։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր տնտեսությունը ևս շատ բևեռացված է։ Ռուսաստանի շուրջ կատարվող իրադարձությունները մեծապես ազդում են ՀՀ տնտեսության վրա ինչպես դրական, այնպես էլ բացասական տեսանկյունից։ Օրինակ՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո ՀՀ տնտեսությունը սկսեց աշխուժանալ, քանի որ Հայաստան տեղափոխված ռուսաստանցի ռելոկանտների միջոցով ռուսական կապիտալը հոսեց մեր երկիր, իսկ հիմա, երբ այդ կապիտալը սկսել է դուրս գալ, տնտեսական ակտիվության նվազում է նկատվում։ Մյուս կողմից էլ՝ տեսանելի է, որ հայկական տնտեսության արտահանման հիմնական ուղղությունը մնում է Ռուսաստանը։ Ու երբ ժամանակ առ ժամանակ ռուսական շուկայում հայկական գյուղմթերքի արտահանման հետ կապված խնդիրներ են ծագում, դրա արդյունքում մեր արտահանողները գգալի վնասներ են կրում։ Մի կողմից՝ Լարսի ճանապարհին այլընտրանք գտնելու հարցը մնում է ակտուալ, քանի որ ՀՀ կառավարությունն այդպես էլ չի կարողանում լուծել այս խնդիրը՝ չնայած ամենատարբեր խոստումներին, իսկ մյուս կողմից էլ՝ հրատապ է նաև արտահանման այլ ուղղություններ գտնելու թեման։

ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե առաջ են շարժվում Հայաստանի անվտանգությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ ու փորձեր են կատարում Արևմուտքի հետ ռազմական փոխգործակցության հիմքեր ստեղծել, բայց ոչինչ չի ձեռնարկվում Հայաստանից արտահանումը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։ Նույն Արևմուտքում ցանկություն չկա ընդունել հայկական արտադրության գյուղմթերքը և այլ արտադրանքը։ Փոխարենն արևմտյան սարքավորումները և այլ ապրանքները Հայաստանի միջոցով վերաարտահանվում են դեպի Ռուսաստան։ Իսկ դրա արդյունքում ՀՀ տնտեսությունը որևէ հավել յալ արժեք չի ստեղծում՝ չհաշված, որ վերաարտահանման ճանապարհը ցանկացած պահի կարող է փակվել։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանը տարբեր ուղղություններով արտադրությունը և ծառայությունների ստեղծումը խթանելու խնդիր ունի, որպեսզի փոքրացնի իր կախվածությունը ներկրումից, քանի որ մեր տնտեսության մեջ համամասնությունը խախտված է հօգուտ ներկրման։

Համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ տնտեսական առումով հատուկ կարևորություն են ստանում տարբեր տարածաշրջանային տրանսպորտային միջանցքները։ Անընդհատ խոսվում է Հայաստանի տարածքով Հյուսիս-Հարավ միջանցքի կամ Պարսից ծոց-Սև ծով միջանցքի իրականացման մասին, բայց այդ խոսակցություններն այդպես էլ գործնական տեսք չեն ստանում։ Որպեսզի տարածաշրջանային տրանսպորտային միջանցքները Հայաստանով անցնեն, հայկական կողմը նախ պետք է առաջին հերթին զարգացնի իր սեփական տրանսպորտային ենթակառուցվածքները։ Բայց խոշոր ենթակառուցվածքների մասին ուղղակի խոսք լինել չի կարող, քանի որ ամենախոշոր աշխատանքը, որ իրականացվում է, ճանապարհների ասֆալտապատումն է, որն էլ կատարվում է ոչ բարձր չափանիշներին համապատասխան։ Համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխությունները ցույց են տալիս, որ բարձր աճին միտված տնտեսություն ունենալու համար առանցքային է դեմոգրաֆիկ գործոնը։ Բնակչությունը նաև տնտեսական հզորության չափանիշներից մեկն է։ Եվ այն երկրները, որոնց ժողովրդագրական աճի ցուցանիշները շատ ցածր են կամ բացասական են, տնտեսական խնդիրների առաջ են կանգնում։

Օրինակ՝ Ճապոնիայի տնտեսության աճի համար լուրջ խոչընդոտ է դարձել այն, որ տարեցտարի ավելանում է տարեցների քանակը, մյուս կողմից էլ՝ երիտասարդ ու աշխատող մարդկանց սղություն է նկատվում, իսկ ճապոնական հասարակությունն էլ դեմ է դրսից միգրանտներ ընդունելուն։ Եվ ահա, տնտեսության ծավալի փոքրացման ու ճապոնական իենի արժեզրկման արդյունքում Ճապոնիան անցյալ տարի աշխարհի երրորդ տնտեսության իր տեղը զիջել է Գերմանիային։ Չինաստանում տնտեսական աճի միտումների նվազման հարցում ժողովրդագրական թեման ևս ազդեցություն ունի։ Արդեն երկրորդ տարին է, ինչ Չինաստանի բնակչության թվաքանակը նվազում է, ինչն էլ իր հերթին ընտանիքում մեկ երեխա ունենալու քաղաքականության արդյունքն է։ Եվ չինական կառավարությունը փորձում է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել բնական աճը խթանելու ուղղությամբ։

Հայաստանը նույնպես ժողովրդագրական խնդիրներ ունի, որոնք հրատապ չլուծելու դեպքում մեր երկիրը ոչ միայն կհամալրի ծերացող երկրների շարքը, այլև տնտեսական լուրջ կորուստներ կունենա։ Բայց բնակչության աճի խթանման հետ մեկտեղ առանցքային կարևորություն ունի նաև քաղաքացիների բարձր կրթական մակարդակը և մասնագիտացումը, որը շարժիչ ուժ կապահովի տնտեսության համար»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: