ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունԱրցախի նախագահի և ԱԺ նախագահի ընտրությունների վերաբերյալ քննարկումներ կլինեն. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանի ձեռամբ էլի երկրի «հերն է անիծվում». «Փաստ»Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին. «Հրապարակ»Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. թափառող շներին, բացի պատվաստումից և ստերջացումից, նաև պարտադիր է այլ հիվանդության հետազոտությունը. «Փաստ»Ֆին.Նախարարի մասով դատարանի պարտադրանքով հարուցված վարույթը շուրջ 7 ամիս է՝ տեղից չի շարժվում. «Ժողովուրդ»«Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից. «Հրապարակ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ» Վերևից «վիզ են դրել» «կեղտ». «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Բայրամովը Լավրովի հետ բանակցություններից հետո հնարավոր է այցելի Ուկրաինա ԱՄՆ-ն Իսրայել է ուղարկում մի քանի տասնյակ ռազմական օդային լիցքավորման ինքնաթիռներ Միջնորդությունները մասնակի բավարարվել են. հայ գերիների գործով ավարտվել են կողմերի ելույթները Իրանը հարձակվել է Թաիլանդի դրոշով ընթացող նավի վրա՝ Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C Դատավորը հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը Ռուսաստանը բողոք է ներկայացրել Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը ՀԲ-ն նախազգուշացրել է ՌԴ արտահանման սահմանափակումների պատճառով Հայաստանի տնտեսության համար առաջացող ռիսկերի մասին Վլադիմիր Սպիվակովը հիվանդությունից հետո ապաքինվում է Երևանում Բագրավանի սարերում ուժեղ կարկտահարության հետեւանքով երիտասարդ նախրապանը լուրջ վնասվածքներ է ստացել Ուշադրություն. Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում տեղադրվել է լուսացույց Իրանում հայտնել են Խարկ կղզու մոտ դատարկ լցանավերի վրա ԱՄՆ-ի հարվածների մասին Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա․ «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն ՊԵԿ-ը Չինաստանում ծանոթացել է մաքսային վարչարարության թվային լուծումներին Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը Հայտնի են ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարները Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են արտահանման աջակցության և անասնաբուժության ոլորտի ծրագրերը Հրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով. ԿԳՄՍՆ Մահացել է КВН-ի ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Վարշավյան փողոցում Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը. «Ազատություն» Ե՞րբ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Կիևի ռեժիմի դեմ․ Զախարովա Ոստիկանների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է․ ՔԿ Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին Ձկան եւ ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է Հայաստանի և Լիտվայի համագործակցությունը որակապես նոր մակարդակի է բարձրացել․ Փաշինյան Քննարկվել են ՀՀ-ից ԱՄԷ շուկա թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանմանն առնչվող հարցեր Դատավորն ընտրեց ամենածանր խափանման միջոցը բոլոր առաջարկածներից. Վարդան Ղուկասյանի փաստաբանԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունիսի հաշվետվությունըՌուսաստանը սահմանափակում է Թուրքիայից ծիրանի ու դեղձի ներկրումըԱվելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանը՝ «Տատիկ-պապիկ» հուշարձանի լուսանկարը հեռացնելու մասինԱբելյանի կրակոցներ դեպքով 3անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԽաչատուրյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ անդրադարձել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացին
Քաղաքականություն

Առաջիկա տարիներին մեզ ամենօրյա տքնաջան աշխատանք և հաճախ և իրական կռիվ է սպասվում, այդ կռիվը մենք պարտավոր ենք հաղթել. Ավետիք Չալաբյան

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը

ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ 

Երեկ լրացավ Արցախյան շարժման 36-րդ տարեդարձը։ 1988 թ․ փետրվարի 20-ին մինչ այդ սկսված տարերային ցույցերը Ստեփանակերտում և Երևանում վերածվեցին հուժկու համազգային հանրահավաքների, հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցները, պահանջելով Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ։ Պահանջը դրված էր Խորհրդային Միության ղեկավարության առաջ, և ենթադրվում էր, որ հենց Խորհրդային Միության շրջանակներում էլ հարցը պետք է լուծվեր, օրինական և խաղաղ ճանապարհով։
 
Երևանում և Ստեփանակերտում խաղաղ հանրահավաքների դուրս եկած մարդիկ դեռ չէին էլ ենթադրում, որ Խորհրդային Միությունը մտել է իր փլուզման անկասելի շրջանը, և որ իրենց կողմից սկսված շարժումը լրիվ այլ շրջադարձ է ստանալու։ Տառացիորեն մի քանի օր հետո Ադրբեջանը պատասխանեց Սումգայիթում հայերի ջարդերով, դրան հաջորդեցին հարձակումները արդեն Լեռնային Ղարաբաղի սահմանային հայկական գյուղերի վրա, հայերի ջարդերը Բաքվում, որտեղ այդ պահին 200,000-ից ավել հայեր էին ապրում, Գյանջայում, և այլուր։ Խորհրդային Միության փլուզմանը զուգահեռ, կոնֆլիկտը հայերի և ազերիների միջև ավելի և ավելի սուր բնույթ էր ստանում, իսկ ԽՍՀՄ պաշտոնական կազմալուծումից հետո այն վերածվեց լայնամասշտաբ և հյուծիչ պատերազմի։
 
Արցախյան առաջին պատերազմը, որը շարունակվեց մինչև 1994 մայիսը, հայտնի է շատերիս իր բազում հերոսական դրվագներով՝ Շուշիի և հետո Բերձորի ազատագրում և «կյանքի ճանապարհի» բացում, Մարտունու աննկուն պաշտպանություն, Քարվաճառի և Մարտակերտի ազատագրում, Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների մաքրում թշնամու մնացորդներից։ Պատերազմը, որին հայ ազգը տվեց իր լավագույնը՝ իր քաջարի զավակների կյանքն ու առողջությունը, կուտակած մտավոր և նյութական կարողությունը, նեղության և ցրտի մեջ ապրած տարիները՝ բոլորը հանուն ազգային հաղթանակի և Արցախի ազատագրման։ Ծայրահեղ դժվարին պայմաններում, մեր ազգը կարողացավ համախմբվել, մի բռունցք դառնալ, և հաղթել վիթխարի թվական գերազանցություն ունեցող թշնամուն, և նրան սեփական պայմաններով խաղաղություն պարտադրել։
 
Այսօր, Արցախյան շարժման մեկնարկից 36 տարի անց, այն օրերի հերոսական ձեռքբերումները պրակտիկորեն ամբողջովին չեղարկված են։ Արցախը հայաթափված և դատարկ սպասում է իր տերերին, թեև վերադարձի հեռանկարները առնվազն մշուշոտ են։ Արցախի հերոսական Պաշտպանության բանակը կազմալուծված է, նրա ամբողջ սպառազինությունը և ենթակառուցվածքը անցել է թշնամու տնօրինության տակ։ Թշնամին արդեն անցել է Հայաստանի սահմանը, և ամեն օր սպառնում է մեզ նոր ագրեսիայով, իսկ թշնամու կամակատարները Հայաստանի ներսում արդեն խոսում են մեր Անկախության հռչակագիրը չեղարկելուց՝ թշնամու աճող ախորժակները բավարարելու համար։
 
Ինչ՞ու մենք չկարողացանք խաղաղ պայմաններում ամրապնդենք մեր հաղթանակները, ո՞ր պահին բաց թողեցինք մեր ձեռքից թշնամու նկատմամբ առավելությունը, ո՞ր պահից սկսած դադարեցինք հավատալ մեր ուժերին, ինչ՞ու զենքներս վայր դրեցինք 2020 թ․ նոյեմբերին, ինչու գերտերությունները, որոնք սկզբնապես աջակցում էին Հայաստանին և Արցախին, ի վերջո շրջվեցին մեզանից՝ այս բոլորը ցավոտ հարցեր են, որոնք տանջում են մեզնից շատերին, և տանջում են ամեն օր։ Այս հարցերին մենք պետք է անկեղծ պատասխաններ տանք, հասկանանք, ինչը մենք պետք է արմատապես փոխենք մեր կյանքում, ինչի հետ հաշվի նստենք՝ որպես օբյեկտիվ իրականություն, ինչի հետ սակայն չհամակերպենք ոչ մի դեպքում, և ինչպիսի բանաձև գտնենք՝ մեր հայրենիքում արժանապատիվ կյանքով ապրելու, այն շարունակ հզորացնելու, և մեր իրավունքները հետևողական առաջ մղելու համար։ Այսօր, Արցախյան շարժման մեկնարկից 36 տարի անց, Արցախի հարցը ոչ միայն լուծված չէ, այլև նրա լուծումը շատ ավելի է բարդացել, այն այսօր դարձել է արդեն բուն Հայաստանի՝ որպես անկախ հայկական պետության, գոյության հարցը։ Առաջիկա տարիներին մեզ ամենօրյա տքնաջան աշխատանք և հաճախ և իրական կռիվ է սպասվում՝ պաշտպանելու մեր ազատ կյանքի իրավունքը սեփական հողի վրա։ Կռիվ՝ ոչ միայն արտաքին թշնամու և նրա ոտնձգությունների, այլև երկրի ներսում նրա տարբեր կամակատարների, նաև սեփական արատների և թուլության, հուսալքության և հիասթափության դեմ։ Այդ կռիվը մենք պարտավոր ենք հաղթել, հանուն բոլոր այն մեր Եղբայրների և քույրերի, որոնք անցած 36 տարիների ընթացքում այդ կռվի զոհասեղանին դրեցին իրենց կյանքն ու առողջությունը, հանուն մեր երեխաների և թոռների, որոնք մեզնից պետք է ազատ, անվտանգ և շեն երկիր ստանան, և շարունակեն այն հզորացնել ու շենացնել։
 
Մինչ այդ, ցանկանում եմ այսօր գլուխս խոնարհել անցած 36 տարիների ընթացքում հայրենիքի ազատության համար մարտնչած, իրենց կյանքը և առողջությունը մեր բոլորի բարօրությանը նվիրած բոլոր եղբայրների և քույրերի առաջ, և վերհաստատել հանձնառությունս՝ շարունակելու նրանց գործը, և նորից ազատ տեսնելու Արցախը։ Աստված պահապան մեր ազգին, մեր հայրենիքին, և նրա ազատության համար պայքարող մարդու տեսակին։