Ադրբեջանի ձեռք բերած սպառազինությունը տարածաշրջանը կայունացնելու համար չէ․ Արմեն Գրիգորյան
Սպառազինությունը, որն Ադրբեջանը ձեռք է բերում, ընդհանուր առմամբ, տարածաշրջանը կայունացնելու համար չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` նշելով, որ այս մասին քննարկումներ են եղել, որպեսզի սպառազինության ձեռքբերմանը զուգահեռ լինեն նաև այդ սպառազինումը վերահսկող մեխանիզմներ։
«Կարծում ենք, որ սպառազինության վերահսկողությունը կարող է տարածաշրջանում խաղաղության ու երկարատև կայունության միտված լինել և մենք շարժվում ենք այս օրակարգով»,- ասաց ԱԽ քարտուղարը։