ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունԱրցախի նախագահի և ԱԺ նախագահի ընտրությունների վերաբերյալ քննարկումներ կլինեն. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանի ձեռամբ էլի երկրի «հերն է անիծվում». «Փաստ»Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին. «Հրապարակ»Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. թափառող շներին, բացի պատվաստումից և ստերջացումից, նաև պարտադիր է այլ հիվանդության հետազոտությունը. «Փաստ»Ֆին.Նախարարի մասով դատարանի պարտադրանքով հարուցված վարույթը շուրջ 7 ամիս է՝ տեղից չի շարժվում. «Ժողովուրդ»«Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից. «Հրապարակ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ» Վերևից «վիզ են դրել» «կեղտ». «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Բայրամովը Լավրովի հետ բանակցություններից հետո հնարավոր է այցելի Ուկրաինա ԱՄՆ-ն Իսրայել է ուղարկում մի քանի տասնյակ ռազմական օդային լիցքավորման ինքնաթիռներ Միջնորդությունները մասնակի բավարարվել են. հայ գերիների գործով ավարտվել են կողմերի ելույթները Իրանը հարձակվել է Թաիլանդի դրոշով ընթացող նավի վրա՝ Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C Դատավորը հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը Ռուսաստանը բողոք է ներկայացրել Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը ՀԲ-ն նախազգուշացրել է ՌԴ արտահանման սահմանափակումների պատճառով Հայաստանի տնտեսության համար առաջացող ռիսկերի մասին Վլադիմիր Սպիվակովը հիվանդությունից հետո ապաքինվում է Երևանում Բագրավանի սարերում ուժեղ կարկտահարության հետեւանքով երիտասարդ նախրապանը լուրջ վնասվածքներ է ստացել Ուշադրություն. Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում տեղադրվել է լուսացույց Իրանում հայտնել են Խարկ կղզու մոտ դատարկ լցանավերի վրա ԱՄՆ-ի հարվածների մասին Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա․ «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն ՊԵԿ-ը Չինաստանում ծանոթացել է մաքսային վարչարարության թվային լուծումներին Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը Հայտնի են ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարները Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են արտահանման աջակցության և անասնաբուժության ոլորտի ծրագրերը Հրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով. ԿԳՄՍՆ Մահացել է КВН-ի ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Վարշավյան փողոցում Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը. «Ազատություն» Ե՞րբ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Կիևի ռեժիմի դեմ․ Զախարովա Ոստիկանների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է․ ՔԿ Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին Ձկան եւ ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է Հայաստանի և Լիտվայի համագործակցությունը որակապես նոր մակարդակի է բարձրացել․ Փաշինյան Քննարկվել են ՀՀ-ից ԱՄԷ շուկա թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանմանն առնչվող հարցեր Դատավորն ընտրեց ամենածանր խափանման միջոցը բոլոր առաջարկածներից. Վարդան Ղուկասյանի փաստաբանԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունիսի հաշվետվությունըՌուսաստանը սահմանափակում է Թուրքիայից ծիրանի ու դեղձի ներկրումըԱվելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանը՝ «Տատիկ-պապիկ» հուշարձանի լուսանկարը հեռացնելու մասինԱբելյանի կրակոցներ դեպքով 3անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԽաչատուրյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ անդրադարձել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացին
Քաղաքականություն

Շատ կան ապօրինի կալանքի որոշումներ, բայց սա գերազանցեց բոլորին․ Մալյանի փաստաբանի հայտարարությունը

Քաղբանտարկյալ, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը անդրադարձել է Մալյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշմանը․

«Այսօր ստացել եմ Երևանի քրեական դատարանի դատավոր Ս.Գզոգյանի որոշումը՝ Նարեկ Մալյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին:

Մի օր այդ որոշումը պետք է դարձվի ուսումնասիրության առարկա իրավաբանական ԲՈՒՀ-երում և արդարադատության ակադեմիայում՝ ապագա իրավաբանների և հատկապես ապագա դատավորների համար:

Այս որոշումը պետք է ծառայի որպես օրինակ, թե ինչպես չի կարելի կազմել նման որոշումները: Ընդհանրապես, ինչպես չի կարելի մոտենալ մարդու ճակատագրին և ազատությանը:

Ես այս տարիների ընթացքում շատ եմ տեսել ապօրինի կալանքի որոշումներ, բայց այս որոշումը գերազանցեց բոլոր նախկին տեսածներս:

Որոշման մեջ բացարձակապես չկա նշում երաշխավորների մասին, չկա նշում պաշտպանների, մասնավորապես՝ իմ, ասածների մասին, չկա որևէ պատճառաբանություն, թե ինչու, օրինակ, տնային կալանքը կամ մյուս այլընտրանքային միջոցները ի զորու չեն Ն.Մալյանին հետ պահելու քպ-ականներին բ..ի տղա անվանելուց և այլն: Իսկ որպես կալանքի հիմք նշված է, որ սեպտեմբեր ամսին Ն.Մալյանը իրեն ձերբակալելու արձանագրության մեջ նշել է, որ ինչ արել է, լավ է արել, էլի է անելու:

Բայց զուտ իրավաբանական տեսակետից՝ այդ պահին Ն.Մալյանին մեղադրանք չէր էլ առաջադրվել, որ նրա գրածները մեկնաբանվեն որպես նոր հանցանք կատարելու մտադրություն /այստեղ չեմ անդրադառնում այն բանին, որ Ն.Մալյանի խոսքում հանցագործություն գտնելը առհասարակ աբսուրդի ժանրից է/:

Բացի այդ, որպես կալանքի հիմք դատավորը դիտարկել է դատական նիստերի ժամանակ Ն.Մալյանի վարքագծի որոշ դրվագները: Սա պարզապես սև հումոր է, քանի որ նախ՝ պետք է հստակ նշել, թե էդ ինչ է արել Ն.Մալյանը նիստի ընթացքում, որ այդքան ՙսարսափեցրել է՚ դատարանին և եթե ինչ-որ սխալ բան է արել, ապա ինչու գեթ մեկ անգամ նույն դատավորը որևէ սանկցիա չի կիրառել և/կամ բանավոր նախազգուշացում չի կատարել: Ընդունենք, Ն.Մալյանը իրոք ինչ-որ մի բան է արել նիստի ընթացքում: Այդ դեպքում, եթե դատավորը նրան չի զգուշացնում վարքագծի ապօրինության մասին, ապա վարքագիծը համարվում է օրինական և ընդունելի: Նորից նշեմ, որ իհարկե ոչինչ էլ չի արել Ն.Մալյանը դատական նիստերի ընթացքում, ինչը թույլ կտար դատավորին գալ նման եզրահանգումների: Նիստերը տեսաձայնագրվել են և հանրության աչքի առջև են ընթացել:

Ինչպես ասում են՝ խոսքերը այստեղ ավելորդ են:

Իսկ քպ-ականներին խորհուրդ՝ ձեր կեղտոտ պատվերները իջեցրեք այն մարդկանց, որոնք հմտացած են նման գործերում: Ու թեպետ ոչինչ չի արդարացնում դատավորին նման որոշում կայացնելու համար, այդուհանդերձ՝ չի կարելի երիտասարդ կնոջը հասցնել այս վիճակի: Անգամ կարմիր կխմերների և նացիստների մեջ կարելի է գտնել ջենտլմենության նշույլներ, ինչն ակնհայտորեն անհնար է դավաճանական խմբակի դեպքում»,- գրել է պաշտպանը։