Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիք՝ TRIPP-ի աշխատանքների մեկնարկն ու հետագա ընթացքը տեղում քննարկելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանի 5 վարչական շրջանում և 8 մարզումԴոլարի վաճառքի միջին գինը՝ 363.62 դրամ էՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Սառը ցնցուղ Փաշինյանի համար. «Հրապարակ»Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը շատ բնակավայրերում լույս չի լինիԳեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ»Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում»․ «Ժողովուրդ»«Շուտով դուրս կհանենք». Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ է բացահայտել ՔՊ-ն Եղեգիսի համայնքապետի մասին, որ հեռացրել է կուսակցությունից․ «Ժողովուրդ»Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը8 միլիոն՝ աֆրիկացիներին Երևան բերելու համար. «Հրապարակ» ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից․ «Ժողովուրդ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»3 օր առաջ սահմանը հատած ադրբեջանցին մոլորվել է. ձեռնարկվում են գործողություններ նրան վերադարձնելու համար . ԱԱԾ ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ»Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»Բալիստիկ հրթիռային հարված Կիևին․ վնասվել են բենզալցակայաններ և բնակելի տներ, աճում է տուժածների թիվը Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն
Քաղաքականություն

Փաշինյանի օգնությամբ հայկական հարցը սրընթաց դառնում է Թուրքիայի և Ադրբեջանի ներքին հարցը․ Արմեն Աշոտյանը՝ կալանավայրից

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է հրապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Այն ներկայացնում ենք ստորև․

«Արդեն հեռավոր թվացող 2018թ. փետրվարն էր։ Հայաստանի Հանրապետությունը մյունխենյան անվտանգության կոնֆերանսի աստղերից էր, քանզի դրանից 4 ամիս առաջ նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերով ստորագրվել էր Եվրոպական միության հետ Համափարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (СEPA-ն), որը ԵԱՏՄ անդամի աննախադեպ հաջողության պատմություն էր ԵՄ-ի հետ հարաբերություններում։

Հայաստանի օրինակը բարձրաձայնվում էր՝ որպես ոսկերչական ճշգրտությամբ դիվանագիտության գլուխգործոց թե՛ ՌԴ պաշտոնյաների, թե՛ ԵՄ բարձրաստիճան ղեկավարության կողմից, որոնց միջև հարաբերություններում արդեն կար 2008-ի ռուս-վրացական պատերազմը, 2014-ի՝ Ղրիմի շուրջ զարգացումները և 2011-ի ռուսական ռազմական օպերացիան Սիրիայում։

Հայաստանն ուժեղ էր, արժանապատիվ, ինքնուրույն և հաջողված, իսկ ստորագրված փաստաթուղթը՝ CEPA-ն, այնքան կենսունակ և էֆեկտիվ էր, որ իր նշանակությունը՝ որպես Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրավական շրջանակ, պահպանել է մինչև այսօր։ Հայաստանի համար այդ ձեռքբերումը կրկնակի էր, քանզի նշված փաստաթղթով իրավական պարտադիր ուժ էր ստանում ԵՄ բոլոր անդամ երկրների համար նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորումը՝ որպես արցախյան կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկը։

2020-ի փետրվարին Մյունխենում Հայաստանը ներկայացնում էր արդեն Նիկոլ Փաշինյանը, որի խայտառակ և ձախողված բանավեճն Իլհամ Ալիևի հետ հնարավոր չէր ցիտել առանց վալիդոլի կամ մի 200 գրամ օղու։

Այս տարվա Նիկոլի մյունխենյան վոյաժն անփառունակ դիվանագիտական ձախողումների շքերթում հերթական ֆիասկոն էր Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ Բերեմ ընդամենը երկու ակնհայտ և աղաղակող փաստ։

Նախ, Մյունխենում կայացավ կարճատև եռակողմ հանդիպումը Շոլց-Փաշինյան-Ալիև ձևաչափով, որը շարունակվեց արդեն Նիկոլ-Իլհամ ձևաչափով։ Եռակողմ հանդիպման ձևաչափը և դրան հետևած երկկողմը փաստացի Ադրբեջանի պահանջների բավարարումն էր Հայաստանի կողմից։ Հարց է ծագում. Մյունխենում էր գտնվում Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Վան դեր Լեյենը, ինչո՞ւ ԵՄ-ն չէր այդ հանդիպման միջնորդը։ Մյունխենում էր գտնվում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը. ինչո՞ւ ԱՄՆ-ը չէր միջնորդը։ Էլ չեմ խոսում Ֆրանսիայի միջնորդական փորձի մասին։

Պատասխանը շատ պարզ է. Ադրբեջանին հաջողվել է, քննադատելով ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի միջնորդական դերակատարությունը՝ հասնել իր համար ամենաընդունելի, Հայաստան-Ադրբեջան օրակարգում երբեք չխորացած և Ալիևի համար կոմֆորտ Գերմանիայի կանցլերի միջնորդությանը։ Այն Օլաֆ Շոլցի, ով Ուկրաինայի դեպքում պնդում է, որ խաղաղության պայմանագիրը չի կարող լինել պարտադրված, ուժի կամ դրա սպառնալիքի տակ, իսկ Հայաստանի դեպքում ոչ միայն աչք է փակում ադրբեջանական շարունակական ագրեսիայի վրա, այլև իր լուման է ներդնում ագրեսորի ակնհայտ ճնշումների տակ, այսպես կոչված, խաղաղության գործընթացին։ Այն Օլաֆ Շոլցին, ում համար Ռուսաստանի նախագահն ավտորիտար կառավարիչ է, բայց խայտառակ ընտրություններով վերջերս ինքնավերընտրված Ալիևը՝ բանակցային գործընկեր։

Փաշինյան-Ալիև երկկողմը նույնպես Ադրբեջանի ցանկությունն էր, քանզի Ալիևը գնալով ավելի համառ և հանդուգն է խոսում այն մասին, որ միջազգային միջնորդներ Հայաստանի հետ բանակցություններում չպետք է լինեն, որ այդ հարաբերությունները պիտի դադարեն լինել միջազգային օրակարգի մաս։

Այսինքն՝ Նիկոլը բավարարել է նաև Իլհամի այդ պահանջը։ Փաշինյանի օգնությամբ հայկական հարցը սրընթաց դառնում է Թուրքիայի և Ադրբեջանի ներքին հարցը։ Փաստորեն, ինչպես և զգուշացնում էինք, Արցախն Ադրբեջանի ներքին հարց դարձնելուց հետո Հայաստանի վարչապետ ներկայացող անձը Հայաստանն է դարձնում թյուրքական աշխարհի մաս»։